Aller au contenu principal

Շատ տարօրինակ դրախտ


Շատ տարօրինակ դրախտ


«Շատ տարօրինակ դրախտ» (անգլ.՝ A Fairly Odd Summer, հայտնի է նաև որպես «Կախարդական ֆիլմ 3» (անգլ.՝ A Fairly Odd Movie 3), Nickelodeon հեռուստաալիքի ամերիկյան հեռուստատեսային ֆիլմը, որը նկարահանվել է «Կախարդական հովանավորներ» անիմացիոն շարքի հիման վրա։ Երրորդ ֆիլմն է, որը հիմնված է այս անիմացիոն շարքի վրա։ Թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում։ DVD-ն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 28-ին, Blu-ray-ը՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին։

Սյուժե

Ամառ է։ Թիմիի ծնողները մեկնում են Հավայան կղզիներ։ Ինքը՝ Թիմին, ստիպված է հրաժարվել ուղևորությունից, քանի որ նրան հանձնարարված է լուրջ առաջադրանք. նա պետք է պահպանի կախարդական աշխարհի ամենակարևոր արտեֆակտը՝ Աբրակադաբրիումը, որն իր մեջ է կենտրոնացնում Փերիների աշխարհի ողջ կախարդանքը։

Թիմին իսկապես ցանկանում է գնալ Հավայան կղզիներ, և երբ իմանում է, որ իր ընտանիքն ու ընկերները նրա օգնության կարիքն ունեն, ուրախությամբ մեկնում է։ Քրոքերը և Ֆուպն իմանում են Թիմին Հավայան կղզիներում է Աբրակադաբրիումի հետ միասին, և մշակում են արտեֆակտը գողանալու և փերիների աշխարհին տիրելու ծրագիր։ Թիմին, Տուտիի և փերիների ստիպված են լինում իրենց բոլոր ջանքերն ուղղել Քրոկերին և Ֆուպին կանգնեցնելուն։

Ֆիլմի վերջում Թիմին դառնում է փերի, ինչպես Վանդան, Կոսմոն և Պուֆը։

Դերերում

  • Դրեյք Բել - Թիմի Թյորներ
  • Դանիելա Մոնե - Տուտտի
  • Դարան Նորիս - Կոսմո (հնչյունավորում), Թիմմիի հայրը
  • Սյուզան Բլեքսլի - Վանդա (հնչյունավորում)
  • Թարա Սթրոնգ - Թիմի Թյորներ (փերի) և Պուֆ (հնչյունավորում)
  • Մարկ Գիբոն - Յորգեն Ֆոն Սթրենգլ
  • Դեյվիդ Լյուիս - Դենզել Քրոկեր
  • Թերիլ Ռոթերի - Թիմիի մայրը
  • Դեյվ Վեյգել - Վիկկի
  • Քարթեր Հաթինգս - Մարտի
  • Էլլա Անդերսոն - Միտզի
  • Էրիկ Բոուսա - Ֆուպ (հնչյունավորում)
  • Սքոթ Բայո - Ֆուպ (դեր)
  • Թոնի Ալկանտար - Էդ Լեդլի

Արտադրություն

Նկարահանումները տեղի են ունեցել 2 վայրում՝ Վանկուվերում (Կանադա) և Օահու կղզու հյուսիսային ափին (Հավայան կղզիներ)։

Վարկանիշ

Պրեմիերայի շաբաթում ֆիլմն ունեցել է 2,8 միլիոն դիտում։ IMDb-ում այն ունի 4,7/10 գնահատական։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Շատ տարօրինակ դրախտ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Շատ տարօրինակ դրախտ by Wikipedia (Historical)