Aller au contenu principal

Սև լիճ


Սև լիճ


Սև լիճ, ջրային բնական ավազան Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Լճից անմիջապես արևելք գտվում է ավելի փոքր Ջանլիճ կոչվող լճակը։

Ավանդույթ

Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․

  • Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։
  • Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից։

Պատկերասրահ

Տես նաև

  • Սև լիճ արգելավայր

Նշումներ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Սև լիճ by Wikipedia (Historical)



INVESTIGATION