Aller au contenu principal

Լրտես (ֆիլմ, 2015)


Լրտես (ֆիլմ, 2015)


Լրտես (անգլ.՝ Spy), ռեժիսոր և սցենարիստ Փոլ Ֆեյգի ամերիկյան կատակերգություն մարտաֆիլմի տարրերով։ Հատուկ գործակալ Սյուզան Քուփերի գլխավոր դերը, Ջեյմս Բոնդի կանացի կատակերգական տարբերակը, խաղաց Մելիսա Մաքարթին։ Հիմնական չարագործին խաղաց Ռոուզ Բիռնը, իսկ Ջեյսոն Սթեթհեմը և Ջուդ Լոուն՝ Սյուզան Քուփերի գործընկերները։

Ֆիլմի շնորհանդեսը կայացավ SXSW կինոփառատոնի շրջանակներում։ 2015 թվականի մարտին ֆիլմն արժանացավ գավասանքի քննադատների կողմից, ովքեր նշում էին, որ Սյուզան Քուփերը լավագույն դերն է Մելիսա Մաքարթիի կարիերայում։ Լայն թողարկման ֆիլմը դուրս է եկել 2015 թվականի հունիսի 4-ին։

Սյուժեն

Սյուզան Քուփերը (Մելիսա Մաքարթի) ամբողջ կյանքում երազել է դառնալ գաղտնի գործակալ և նույնիսկ աշխատանքի է տեղավորվել ԿՀՎ-ում, բայց այնտեղ նա շատ ձանձրալի աշխաըանք է կատարում՝ նա լրտես Բրեդլի Ֆայնի (Ջուդ Լոու) վերլուծաբանը և համակարգողն է։ Մի անգամ Ֆայնը գնում է Բուլղարիա, որպեսզի լինի Տիխոմիր Բոյանովի (Ռաադ Ռավի) տանը, որտեղ նա թաքցնում է հզոր միջուկային ռումբ։ Անհեթեթ պատահականության բերումով Ֆայնը առանց դիտավորության սպանում է Բոյանովին, իսկ ռումբը շրջական միջավայրում չի գտնվում։ Մահվանից առաջ Բոյանովը հասցնում է ասել, որ միայն ինքը գիտի, թե որտեղ է գտնվում ռումբը։ ԿՀՎ-ին հաջողվում է պարզել, որ, հնարավոր է, Տիխոմիրի դուստր Ռեյնա Բոյանովան (Ռոուզ Բիրն) կարող է իմանալ ռումբի գտնվելու վայրը, և ուղարկում են նրա մոտ Ֆայնին։ Լրտեսը ընկնում է թակարդը. նրան կրակում է Ռեյնան, ով հիանալի գիտի ԿՀՎ-ի բոլոր առաջատար գործակալներին դեմքով։ ԿՀՎ-ն որոշում է Բոյանովայի մոտ նոր գործակալ ուղարկել։ Սյուզանը, ով մինչև այդ ոչ մի տեղ չէր «փայլել» և ցանկանում էր վրեժ լուծել Ֆայնի մահվան համար, որպես կամավոր է հանդես գալիս։ Ղեկավարություն է հնարավորություն է տալիս նրան, բայց միայն մի պայմանով, որ Սյուզանը չի փորձելու որևէ շփման մեջ մտնել Բոյանովայի հետ։ Բայց հանգամանքները այնպես են դասավորվում, որ Սյուզանը ստիպված է լինում ամեն-ինչ այլ կերպ անել։

Դերերում

Արտադրությունը

2013 թվականի հունիսին Փոլ Ֆեյգը հայտնեց, որ նա մշակում է «Susan Cooper» լրտեսական կատակերգությունը 20th Century Fox կինոընկերության համար։ Ֆեյգը ինքն է գրել սցենարը և պլանավորել է նկարահանել այն, նա նաև սկսել է որոնել դերասանուհի գլխավոր դերի համար։ Նոյեմբերի 12-ին 20th Century Fox-ը հայտարարել է շնորհանդեսի օրը՝ 2015 թվականի մայիսի 22։ 2014 թվականի մարտի 28-ին ֆիլմի անվանումը փոխել են «Spy»

Քասթինգ

2013 թվականի հուլիսի 25-ին դերասանուհի Մելիսա Մաքարթիին հաստատեցին որպես գլխավոր դերասանուհի։ Հոկտեմբերի 17-ին նրան միացավ դերասանուհի Ռոուզ Բիռնը։ Հոկտեմբերի 21-ին Ջեյսոն Սթեթհեմը հանդիպեց Փոլ Ֆեյգի հետ, որպեսզի քննարկի իր մասնակցությունը ֆիլմում։ 2014 թվականի փետրվարի 26-ին նա պաշտոնապես միացավ ֆիլմին։

2014-ի մարտի 6-ին դերասան Ջուդ Լոուն մտավ ֆիլմում իր մասնակցության մասին բանակցությունների վերջնական փուլ։ Նարգիս Ֆագխրին միացավ մարտի 12-ին։ Հայտնել էին, որ նա խաղալու է գաղտնի գործակալներից մեկին։ Մարտի 28-ին ֆիլմին միացան Ջեննի Էլիսոնը, ով խաղաց ԿՀՎ-ի ղեկավարի դերը, Բոբբի Կանևալեն և Միրանդա Հարթը։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ 50 Cent-ը ֆիլմում կխաղա ինքն իրեն։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել նաև Անդրեյ Դանիլկո / Վերկա Սերդյուչկան «Dancing Lasha Tumbai» երգով, որով նա մասնակցել էր Եվրատեսիլ 2007 երգի մրցույթին Ուկրաինայի կողմից։

Նկարահանումները

Սկսվել են մարտի 31-ին, Բուդապեշտում, Հունգարիա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Լրտես (ֆիլմ, 2015) by Wikipedia (Historical)