Aller au contenu principal

Բեթմենը վերադառնում է


Բեթմենը վերադառնում է


«Բեթմենը վերադառնում է», սուպերհերոսի մասին պատմող ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը և հիմնված է DC Comics-ի Բեթմենի մասին պատմող կոմիքսների վրա։ Այն չղջիկ-մարդու մասին պատմող երկրորդ ֆիլմն է, որը տեղայնացրել է Warner Bros.-ը և գլխավոր՝ Բրյուս Ուեյնի/Բեթմենի դերում կրկին հանդես եկել Մայքլ Կիտոնը։ Ֆիլմի չարագործներն են Նաքս Շրեքը (Քրիստոֆեր Ուոքեն), մի բիզնեսմեն-մեծահարուստ, ով միավորվում է Պինգվինի (Դենի Դե Վիտո) հետ, որպեսզի միասին գրավեն Գոթեմ-սիթին։ Կա նաև Կատու-կնոջ կերպարը, որը մարմնավորում է Միշել Պֆայֆերը։

Իրականում Բարթոնը չէր ցանկանում նկարահանել ևս մեկ ֆիլմ Բեթմենի մասին՝ նախորդ ֆիլմի մասին խառնված կարծիքների պատճառով։ Warner Bros.-ը և Սեմ Հեմմը միասին վերստեղծելով սցենարը, հորինում են նոր հերոսներ՝ Պինգվինին և Կատու-կնոջը, որի դերում պետք է խաղար Անեթ Բեննինգը, սակայն նրան փոխարինեց Պֆայֆերը՝ վերջինիս հղիությունից հետո։ Ֆիլմի նկարահանումները սկսեցին 1991 թվականի հունիսին Warner Bros.-ի Կալիֆորնիայի Բըրբանքում գտնվող ստուդիայում։

«Բեթմենը վերադառնում է» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1992 թվականի հունիսի 19-ին։ Այն առաջադրվեցՕսկարի երկու անվանակարգերում՝ Լավագույն վիզուալ էֆեկնտեր և Լավագույն դիմահարդարում և հաղթեց BAFTA-ի երկու մրցանակ։ 80 միլիոնի դոլար բյուջեյով ֆիլմը հավաքեց 266,822,354 դոլար շահույթ, սակայն դա չգոհացրեց Warner Bros.-ին, քանի որ բավականին քիչ էր նախորդ ֆիլմի շահույթի հետ համեմատած։ Այդ պատճառով Բարթոնը հրաժարվեց Բեթմենի մասին պատմող մյուս ֆիլմի ռեժիսոր լինելուց, որի հետևանքով Մայքլ Կիտոնն ավարտեց իր Բեթմենի դերը։

Սյուժե

Ֆիլմը սկսում է նրանից, որ մի հարուստ ընտանիքում ծնվում է մի շատ անճոռնի երեխա, ում մոտ ձեռքերի փոխարեն լողակներ են։ Երեխան իրեն պահում է շատ ագրեսիվ, սպանելով տան կատվին, ծնողները կարծում են, որ գերագույն լույսը չի ընդունի իրենց առաջնեկին և զամբյուղով նետում են լքված այգու կամրջից։ Սրան գտնում են Գոթեմ-սիթիի կոյուղում ապրող պինգվինները և մեծացնում նրան։

33 տարի անց, արդեն չարագործ դարձած Պինգվինը (Դենի Դե Վիտո) որոշում է տիրել քաղաքին։ Դրա համար նա պայման է կնքում հանցագործ-մեխահարուստ Մաքս Շրեքի (Քրիստոֆեր Ուոքեն) հետ։ Պինգվինի հետ գործնական հանդիպումից հետո Շրեքը պատուհանից դուրս է շպռտում իր հետաքրքրասեր քարտուղարուհուն (Միշել Պֆայֆեր), ով մահանում է ստացած վնասվածքներից։ Նրան վերակենդանացնում են փողոցային կատուները։ Վերադառնալով տուն, Սելինա Կայլը կարում է իր համար կատվի հագուստ և դառնալով Կատու-կին, դուրս է գալիս Գոթեմի փողոցներ, որպեսզի վրեժ լուծի Մաքս Շրեքից։ Եվ միայն Բեթմենը (Մայքլ Կիտոն) և կոմիսսիոներ Գորդոնն են շարունակում պայքարել հանցագործների դեմ։

Դերակատարներ

  • Մայքլ Կիտոն՝ Բրյուս Ուեյն / Բեթմեն
  • Դենի Դե Վիտո՝ Օսվալդ Քոբլփոտ / Պինգվին (DC comics)
  • Միշել Պֆայֆեր՝ Սելինա Քայլ / Կատու-կին
  • Քրիստոֆեր Ուոքեն՝ Մաքս Շրեկ
  • Մայքլ Մըրֆի՝ Գոթեմ-սիթիի մայոր
  • Պետ Հինգլ՝ Կոմիսսիոներ Ջեյմս Գորդոն
  • Վինսենտ Շիավելլի՝ Թափառաշրջիկ երգեհոնահար
  • Մայքլ Գուֆ՝ Ալֆրեդ Փեննիուորթ
  • Աննա Կատարինա՝ Պուդել-օրիորդ
  • Էնդրյու Բրանիարսկի՝ Չիպ Շրեկ
  • Քրիստի Քոնաուեյ՝ Սառցե արքայադուստր
  • Ռիկ Զումուալտ՝ Դաջվածքներով տղամարդը
  • Փոլ Ռուբենս՝ Պինգվինի հայրը

Քննադատություն

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացավ դրական կարծիքներ։ Բացասական ընդունվեց մռայլ տրամադրությունը, նույնիսկ որոշ քննադատներ արտահայտվեցին, որ Թիմ Բարթոնը չափազանց խորացել է գոթիկայի մեջ, ինչն ավելի ուշ խոստովանեց հենց ինքը՝ Բարթոնը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Official Warner Bros. page
  • Official DC Comics Page
  • Batman Returns(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Batman Returns»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
  • «Batman Returns»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  • Batman Returns(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Բեթմենը վերադառնում է by Wikipedia (Historical)



INVESTIGATION