Aller au contenu principal

Էդուարդ Քալանթարյան


Էդուարդ Քալանթարյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Քալանթարյան (մայիսի 25, 1980, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Արմենիա» և ATV հեռուստաընկերությունների մարզական մեկնաբան։

Կենսագրություն

Էդուարդը 16 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով։ Բանակից վերադառնալուց հետո նա որոշել է հեռանալ թենիսից՝ հեռանկար չտեսնելով այդ բնագավառում։ Այնուհետեւ առաջարկ ստանալով ընկերներից մեկից՝ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում։

2004-2013 թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Սպորտ» ստուդիայի խմբագիր-մեկնաբան։ Ռեպորտաժներ է վարել օլիմպիական խաղերից, ֆուտբոլի և տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից։

2013 թ-ից մինչ օրս աշխատում է «Արմենիա» և «ԱԹիՎի» հեռուստաընկերություններում՝ որպես մարզական մեկնաբան։ ԱԹիՎի-ում վարում է Լա Լիգայի հանդիպումներ։ Արմենիա TV-ում «Ժամը» լրատվականի մարզական մեկնաբանն է, ինչպես նաև վարում է «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը։

2016 թվականի հունիսի 10-ից հուլիսի 10-ը Առաջին ալիքի եթերում մեկնաբանել է Եվրո-2016-ի հանդիպումները։

2016 թվականի օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը աշխատել է Armsport.am կայքում՝ որպես գլխավոր խմբագիր։

Դասավանդում է Պանարմենիան մեդիա դպրոցում՝ մարզական լրագրության բաժնում։

Անձնական կյանք

1996 թ. ավարտել է Երևանի թիվ 121 միջնակարգ դպրոցը։ 1997-2001 թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում և ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում։ Նրա կարծիքով՝ ավագ քրոջ՝ Ռոզիի հետ հարաբերություններում էլ մանուկ հասակում շահել է, քանի որ ամենափոքրն էր ընտանիքում։ Էդուարդը ընտանիքում եղել է կրտսեր երեխան։ 2007 թվականին ամուսնացել է Նարինե Զախարյանի հետ։ Ունի երկու երեխա՝ Նատալին, ով ծնվել է 2008թ.-ի օգոստոսի 12-ին և 2015 թ.-ի սեպտեմբերի 24-ին ծնված Դավիթը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Եթե նորից ընտրելու լինեի, հավանաբար կրկին իմ մասնագիտության վրա կանգ կառնեի․ Էդուարդ Քալանթարյան

Text submitted to CC-BY-SA license. Source: Էդուարդ Քալանթարյան by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Քալանթարյան
  2. Հոկտեմբերի 20
  3. Քույրիկը Լոս Անջելեսից
  4. Հայաստանի գրողների միության հինգերորդ համագումար
  5. Արմենիա հեռուստաընկերություն
  6. Կիմ Արզումանյան
  7. Հետաքրքրասերները (նկար)
  8. Արամի փողոց (Երևան)
  9. Լադո Ասաթիանիի փողոց (Թբիլիսի)
  10. Հայաստանի գրողների միության անդամների ցանկ
  11. Դվին
  12. ՀՀ ԳԱԱ անդամներ (ցանկ)
  13. Արփենիկ Նալբանդյան
  14. Անտունի
  15. Վահագն Դավթյան
  16. Խորհրդային շրջանի հայկական բալետ
  17. Սերգեյ Լավրով
  18. Հայերենի այբուբեն
  19. Հայկական բալետ
  20. 1930-ականների բռնաճնշում


INVESTIGATION