Aller au contenu principal

Վրաստանի լեզուներ


Վրաստանի լեզուներ


Վրաստանը հին ժամանակներից հայտնի է որպես Կովկասի բազմամշակութային և բազմալեզու երկրներից մեկը։ Վրաստանի շատ ազգություններ ապրում են հեռավոր, անմատչելի շրջաններում, հետևաբար խոսում են իրենց սեփական լեզվով։ Ընդհանուր առմամբ երկրում խոսում են 6 տարբեր լեզվաընտանիքների 23 լեզուներով։

Պետական լեզու

Վրաստանի պետական լեզուն վրացերենն է, որով խոսում է մոտավորապես 4 միլիոն մարդ։ Այն պատկանում է կովկասյան լեզվախմբին և մ․ թ․ 5-րդ դարից օգտագործում է սեփական այբուբենը։ Վրացերենը մայրենի լեզու է Վրաստանի բնակչության ավելի քան 80%-ին։

Մյուս լեզուները

Վրաստանի մյուս լեզուներից հարկ է նշել հարավկովկասյան ընտանիքին պատկանող մեգրելերենը (մոտ 500 000 խոսող), հնդեվրոպական հայերենը (մոտ 450 000 խոսող) և ռուսերենը (խոսողների թիվը զգալիորեն նվազել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո), թյուրքական ադրբեջաներենը (մոտ 300 000 խոսող), ինչպես նաև արևմտակովկասյան աբխազերենն ու արևելաիրանական օսերենը (վերջինով խոսում է մոտ 100 000 մարդ)։

Վրաստանի լեզուները, որոնցով խոսում է ավելի քան 100 000 և ավելի մարդ․

  • վրացերեն   4 միլիոն․, հարավկովկասյան (քարթվելական),
  • մեգրելերեն   600 հազ., հարավկովկասյան (քարթվելական),
  • հայերեն   250 հազ., հնդեվրոպական,
  • ռուսերեն   400 հազ., հնդեվրոպական (սլավոնական),
  • ադրբեջաներեն   300 հազ., թյուրքական,
  • աբխազերեն   100 հազ., արևմտակովկասյան,
  • օսերեն   100 հազ., հնդեվրոպական, իրանական։

Վրաստանի լեզուների դասակարգում

Վրաստանի 23 լեզուները պատկանում են 6 տարբեր լեզվաընտանիքների, որոնցից 3-ը՝ հարավկովկասյանը, արևմտակովկասյանը և արևելակովկասյանը բնիկ կովկասյան լեզուներ են։ Ներկայումս այս երեք խմբերը միմյանց ազգակից չեն համարվում։ Մնացած երեք՝ հնդեվրոպական, թյուրքական և աֆրասիական լեզվաընտանիքներին են պատկանում այն լեզուները, որի կրողները Կովկաս են տեղափոխվել ավելի ուշ (օրինակ՝ հայերը Կովկասում հաստատվել են մ․ թ․ ա․ 7-րդ դարում)։ Հաջորդ դասակարգումը նկարագրում է լեզուների միջև ազգակցական կապերը և այդ լեզուների կրողների թիվը (նշում՝ թվերը ցույց են տալիս միայն Վրաստանում խոսողների թիվը։ «Ընդհանուր» նշումն ընդգրկում է ինչպես լեզվակիրներին, այնպես էլ լավ տիրապետողներին)․

  • Հարավկովկասյան խումբ (քարթվելական) ընդհանուր առմամբ Վրաստանում 4.5 միլիոն խոսող։
    • Քարթուլի
      • Վրացերեն (քարթուլի) (4 միլիոն խոսող, ընդհանուր - 5 միլիոն)
        • Բարբառներ՝ իմերեթական, լեչխումական, գուրիական, աջարական, կախեթական, ինգիլոական, թուշեթական, խևսուրեթական, մոխևյան, փշավյան, մթիուլական, փերեիդնական, մեսխո-ջավախքի, վրացական հրեաների լեզու։
    • Լազական
      • Մեգրելերեն (500.000)
      • Լազերեն (2.000)
    • Սվանեթական
      • սվաներեն (15.000)
  • Արևմտակովկասյան խումբ, ընդհանուր առմամբ 100 000 խոսող։
    • Աբխազական
      • Աբխազերեն (100 000) Բարբառներ՝ Բզիբական, Աբսուանական, Սամուրզականական։
  • Արևելակովկասյան խումբ, ընդհանուր առմամբ 10 000 խոսող։
    • Նախիական
      • Բատիշական (3 500)
      • Չեչենական (մի քանի հազար փախստական)
    • Դաղստանյան
      • Ավարերեն
        • Լեզգիներեն (մոտ 1 000)
      • Լեզգինական
        • Լեզգիներեն (4 000)
        • Ուդիական (1 000)
  • Հնդեվրոպական խումբ, ընդհանուր առմամբ 700 000 (ընդհանուր՝ 1,2 միլիոն)
    • Հայկական
      • Հայերեն (450 000)
    • Իրանական
      • Հյուսիսարևելյան խումբ
        • Օսերեն (100 000)
      • Հյուսիսարևմտյան ճյուղ
        • Քուրմանջի (40 000)
    • Հունական
      • Հունարեն (150 000)
    • Սլավոնական ճյուղ
      • Ռուսերեն (ընդհանուր՝ 400 000)
      • Ուկրաիներեն (ընդհանուր՝ 50 000)
      • Լեհերեն (մոտ 5 000)
  • Թյուրքական խումբ, ընդհանուր առմամբ 400 000 խոսող։
    • Օղուզերեն
      • Ադրբեջաներեն (300 000)
      • Ուրումներեն (100 000)
      • Թուրքերեն (օսմաներեն) (3 000)
    • Կումաներեն
      • Թաթարերեն (3 000)
  • Աֆրասիական խումբ, ընդհանուր առմամբ՝ 4 000 կրող։
    • Սեմիթական ճյուղ
      • Արամեական ճյուղ
        • Բոհթան-Նեո Արամեերեն (մոտ 1 000)
        • Ասորերեն (Արևելյան Ասորերեն) (մոտ 3 000)

Աղբյուրներ

  • Климов Г. А. Введение в кавказское языкознание. М. 1986. - 208 с. (Пер. на нем. яз.: Einführung in die kaukasische Sprachwissenschaft. Hamburg, 1994.) 2-е изд.: Махачкала: Институт ЯЛИ, 2007. ISBN 5-00-001267-4

Արտաքին հղումներ

  • Ernst Kausen: Die Sprachen Georgiens und ihre Klassifikation.
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Վրաստանի լեզուներ by Wikipedia (Historical)



INVESTIGATION