Aller au contenu principal

Հուստինոս Բ


Հուստինոս Բ


Հուստինոս Բ, Բյուզանդական կայսրության կայսր։ Կառավարել է 565 – 578 թթ.։ Գահակալության սկզբնական շրջանում թեթևացրել է ժողովրդի ծանր կացությունը՝ մարելով պետությանը տրվելիք պարտքերի մի մասը։ Անհաջող փորձ է կատարել հարթելու երկաբնակների ու միաբնակների հակամարտությունը։ Նրա օրոք լանգոբարդները նվաճել են Իտալիայի զգալի մասը։ Պարսիկների դեմ 572-ին Հայաստանում բռնկած Վարդան Մամիկոնյանի (Կարմիր) ապստամբությունը և Կովկասի լեռնանցքների պահպանության համար Պարսկաստանին տրվելիք տարեկան 36000 դահեկանը վճարելուց կայսրության հրաժարվելը առիթ հանդիսացան բյուզանդա–պարսկական նոր պատերազմի։ Պարսիկները 573-ին Մծբինի մոտ ջարդեցին բյուզանդական զորքերը, գրավեցին Դարա սահմանամերձ կարևոր ամրոցը։ Բյուզանդական բանակը զգալի հաջողություններ ունեցավ, երբ այն գլխավորեցին «կեսար» (կայսերակից) Տիբերիոսը, ապա՝ զորավար Մավրիկիոսը (ապագա կայսրը) և նրա օգնական հայազգի զորավար Նարսեսը։ 575-ին Խոսրով I Անուշիրվանը ծանր պարտություն կրեց Մելիտենեում, բյուզանդական զորքերը մտան Հայաստան և Աղվանք, որը 576-ին հպատակություն հայտնեց կայսրությանը։ Գահակալման օրոք կորցրել է Հուստինիանոս Ա-ի նվաճումների մեծ մասը։



Text submitted to CC-BY-SA license. Source: Հուստինոս Բ by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Կոնստանդինա (Բյուզանդիայի կայսրուհի)
  2. Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք
  3. Տիբերիոս Բ (Բյուզանդիայի կայսր)
  4. Հովհան Եփեսացի
  5. Ֆիեզոլե
  6. Ռավեննայի էկզարխություն
  7. Բարսեղ Բ Բուլղարասպան
  8. Կոստանդ Բ
  9. Հովհաննես II Կոմնենոս
  10. Արտաշեսյանների թագավորություն
  11. Բյուզանդական կայսրություն
  12. Հենոտիկոն
  13. Թեոդոսիոս Բ Կրտսեր
  14. Արտավազդ Ա
  15. Արշակունիների թագավորություն
  16. Մանուիլ I Կոմնենոս
  17. Հուստինիանոս Բ Ռինոտմետոս
  18. Փոկաս (Բյուզանդիայի կայսր)
  19. Նիկոդիմոսի ավետարան
  20. Հուլիանոս Ուրացող


INVESTIGATION