Aller au contenu principal

Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք


Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք


Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք, Բյուզանդական կայսրության պատմության մի ժամանակաշրջան, երբ կայսրությունը կառավարվում էր Հուստինիանոսների հարստության կողմից։ Ժամանակաշրջանը սկսվեց Հուստինոս Ա-ի գահակալմամբ։ Հարստության հզորությունը երևաց վերջինիս հաջորդի՝ Հուստինիանոս Ա-ի օրոք։ Հուստինիանոսը կազմակերպեց մի շարք արշավանքներ իր երկու՝ Բելիսարիուս և հայազգի Նարսես զորավարների գլխավորությամբ, որի հետևանքով կայսրության տարածքը գրեթե կրկնապատկվեց։

6-րդ դարի կեսերին ժանտախտը և ռազմական մեծ ծախսերը հյուծեցին կայսրությունը։ Ֆինանսական խառնաշփոթը ստիպեց Հուստինիանոսի հաջորդին՝ Հուստինոս Բ-ին հետաձգել ավարներին վճարող հարկը, որի հետևանքով վերջիններիս ճնշման տակ լանգոբարդները ներխուժեցին Իտալիա։

Սիրիայում ընթացող պատերազմը Սասանյան Իրանի հետ ավարտվեց բյուզանդացիների պարտությամբ։ Շուտով հոգեկան խանգարման հետևանքով Հուստինոսը մահացավ։ Նրան հաջորդեց Տիբերիոս Բ-ն և հաջողությամբ պատերազմեց պարսիկների դեմ Հայաստանում և բերբերների դեմ հյուսիսային Աֆրիկայում։

Հարստության վերջին ներկայացուցիչը՝ Մորիկը, ցուցաբերեց բարձր կամային հատկանիշներ և ռազմական տաղանդ, որոնց շնորհիվ նա կարողացավ ջախջախել պարսիկներին և կայսրության հյուսիսային սահմանը դարձնել Դանուբ գետը։ Սակայն կայսրությունում ժողովուրդը Մորիկին չէր աջակցում և 602 թ-ին հեղաշրջման հետևանքով գահ բարձրացավ Փոկասը. այդպես ավարտվեց Հուստինիանոսների հարստության դարաշրջանը։


Text submitted to CC-BY-SA license. Source: Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Բյուզանդիան Հերակլիոսների օրոք
  2. Բյուզանդական կայսրություն
  3. Հայկական (Մակեդոնական) հարստություն
  4. Սահակ (զորավար)
  5. Հուստինիանոս Բ Ռինոտմետոս
  6. Եդեսիա
  7. Ալեքսիոս Ա Կոմնենոս
  8. Բյուզանդա-արաբական պատերազմներ
  9. Հաշտյանք
  10. Կոստանդ Բ
  11. Հերակլիոս-Կոստանդին Գ
  12. Բյուզանդական Հայաստան
  13. Բյուզանդական կայսրության բանակ
  14. Անդրոնիկոս Ա Կոմնենոս
  15. Ազնվականություն
  16. Հորդանես (պատմագիր)
  17. Հին Հռոմ
  18. Հայաստանը վաղ միջնադարում
  19. Հունաստանի պատմություն
  20. Բյուզանդիայի ճարտարապետություն


INVESTIGATION