Aller au contenu principal

Քրիստին Քրոյկ


Քրիստին Քրոյկ


Քրիստին Լաուրա Քրոյկ (ճիշտ արտասանություն՝ Քրուկ, անգլ.՝ Kristin Laura Kreuk, դեկտեմբերի 30, 1982(1982-12-30), Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Սմոլվիլի գաղտնիքը» ամերիկյան հեռուստասերիալում կատարած Լանա Լենգի դերով (2001-2009)։ Ինչպես նաև գլխավոր դեր է խաղացել 2009 թվականին նկարահանված «Փողոցների մարտիկ։ Լեգենգ Չան-Լիի մասին» կինոֆիլմում, իսկ ներկայումս նկարահանվում է «Գեղեցկուհին և հրեշը» քրեական սերիալում։

Քրիստին Լաուրա Քրոյկը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 30 - ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառի [[Վանկուվեր (քաղաք) |Վանկուվեր]] քաղաքում։ Հայրը՝ Փիթեր Քրոյկը ծնվել է 1955 թվականին Նիդերլանդներում, իսկ մայրը՝ չինական ծագումով Դեաննա Չեն ծնվել է 1954 թվականին Ինդոնեզիայում։ Նրանք երկուսն էլ լանդշաֆտային դիզայներներ են։ Նա ունի նաև քույր՝ Ջասթինը, ով սովորել է Հարվարդի համալսարանում։

Քրոյկը գլխավոր դեր է կատարել կանադական «Էջմոնտ» օճառային օպերայում 2001-2005 տարիների ժամանակահատվածում, հաջողությունից հետո գլխավոր դեր է ստացել «Սպիտակաձյունիկը» հեռուստաֆիլմում։ Ինչպես նաև 2004 թվականին նա նկարահանվել է «Միջերկրական ծովի կախարդը» մինի-սերիալում, և այդ ժամանակ էլ «Եվրոտուր» ֆիլմով հայտնվել է մեծ էկրանին։

2001 թվականի սկզբին գործակալ վարձելով Քրոյկը մեկնեց լսումների WB ամերիկյան ոչ մեծ հեռուստաալիքի «Սմոլվիլիայի գաղտնիքը» սերիալում գլխավոր դեր ստանալու համար։ Սերիալը եղել է ամերիկյան, նկարահանվել է Վանկուվերում և դերը ստանալուց հետո, նա կարողացել է շարունակել նկարահանվել «Էջմոնտ» օճառային օպերայում՝ զուգահեռ աշխատելով սերիալում։ 7 եթերաշրջաններից հետո Քրիստինը հեռացավ «Սմոլվիլիայի գաղտնիքը» սերիալից, բայց հեռանալուց հետո երկու անգամ վերադարձել է, որպեսզի ավարտին հասցնի իր հերոսուհու սյուժետը։

Սերիալից հեռանալուց հետո գլխավոր դեր է խաղացել «Փողոցների մարտիկ։ Լեգենգ Չան-Լիի մասին» բլոքբաստերում, որը ձախողվել է և բացասական արձագանքի է արժանացել քննադատների կողմից։ Ավելի ուշ նա վերադարձավ հեռուստատեսություն «Չակ» սերիալում երկրորդական դերով։

2012 թվականի սկզբին Քրոյկը «Գեղեցկուհին և հրեշը» դետեկտիվական սերիալում ստացել է դետեկտիվ Քեթրին Չենդլերի գլխավոր դերը։


Text submitted to CC-BY-SA license. Source: Քրիստին Քրոյկ by Wikipedia (Historical)