Aller au contenu principal

Սմոլվիլի գաղտնիքը


Սմոլվիլի գաղտնիքը


«Սմոլվիլի գաղտնիքը» (անգլ.՝ «Smallville»), ամերիկյան գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ, որ հիմնված է Սուպերմենի կոմիքսի վրա և պատմում է նրա պատանեկության և այն մասին, թե ինչպես է նա դարձել սուպերհերոս։ Այս սերիալը գրավում է երկրորդ տեղը ամերիկյան գիտաֆանտաստիկ ամենաերկար սերիալների մեջ (Գերբնական սերիալից հետո) և առաջին տեղը կոմիքսների հիման վրա գրված սերիալների մեջ։

Գործադիր պրոդյուսերները և սցենարի հեղինակներն են Ալֆրեդ Գոուն և Մայլիզ Միլլարը, իսկ գաղափարի հեղինակներն են Ջերրի Սիգելը և Ջո Շուստերը։ Դեպքերը տեղի են ունենում ամերիկյան Կանզաս նահանգի հորինված Սմոլվիլ քաղաքում։ Կլարկ Կենտի դերը կատարել է Թոմ Ուելլինգը, իսկ նրա գլխավոր թշնամու՝ Լեքս Լյուտորի դերը կատարել է Միքայել Ռոզենբաումը։ Նկարահանումը հիմնականում իրականացվել է Կանադայում։

Առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 16-ին ամերիկյան The WB ալիքում։ Այն դիտել են մոտ 8,4 միլիոն մարդ։ Մինչև 2006 թվականի մայիսի 11-ը այս ալիքով ցուցադրվել է 5 եթերաշրջան, որը ներառում էր 110 սերիա։ 2006 թվականի սեպտեմբերի 28-ից սերիալը հեռարձակվել է նաև The CW հեռուստաալիքում։

Սերիալի մասին

Սերիալը պատմում է Կլարկ Կենտի պատանեկան տարիների և այն մասին, թե ինչպես է նա դարձել սուպերհերոս։ Բացահայտվել են որոշ մանրամասներ։ Օրինակ՝ կրիպտոնիտի ազդեցությունը մարդկանց վրա, Կլարկ Կենտ անձի կայացումը և կոմիքսների այլ հերոսների մասին։

Սուպերմենի մասին պատմող ֆիլմերի ավանդությանը հակառակ սերիլաի սկզբին Լեքս Լյուտորը Կլարկ Կենտի ընկերն է, այլ ոչ թե թշնամին։ Լեքսի վերածնունդը որպես չար սկսվում է 4- րդ եթերաշրջանից։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սմոլվիլի գաղտնիքը by Wikipedia (Historical)



INVESTIGATION