Aller au contenu principal

Հալդոր Լաքսնես


Հալդոր Լաքսնես


Հալդոր Կիլյան Լաքսնես (իսլ.՝ Halldór Kiljan Laxness), ծննդյան անունը՝ Հալդոր Գվյուդյոունսոն (իսլ.՝ Halldór Guðjónsson, ապրիլի 23, 1902(1902-04-23)[…], Ռեյկյավիկ, Իսլանդիա, Դանիա - փետրվարի 8, 1998(1998-02-08), Mosfellsbær, Իսլանդիա), իսլանդացի գրող, արձակագիր, դրամատուրգ։ Միակ իսլանդացին է, որ 1955 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի («իր ստեղծագործությունների հսկայական էպիկական ուժի համար, որը վերածնել է հին իսլանդական սագաների մեծ ու ինքնատիպ արվեստը»)։ Համաշխարհային խորհրդի գրական մրցանակի դափնեկիր է։ Կաթոլիկ է, սոցիալիստ։

Ստեղծագործություններ

Ստեղծագործական վերելք է ապրել 1930-50-ականներին, այդ թվականների ակնառու գործերից են «Սալկա Վալկա» երկերգությունը (1931-1932), «Աշխարհի լույսը» քառահատորը (1937-1940), «Իսլանդական զանգակ» եռահատորը (1943-1946)։ Հակառազմական թեմայի են նվիրված Լաքսնեսի «Ատոմային բազան» (1948) և «Հերպլա։ Ասք հերոսների մասին» վեպերը (1952)։ Գրել է նաև «Վերադարձված դրախտ» (1960), «Քրիստոնեությունը սառցադաշտի ստորոտին» (1968), «Խոսք աստծո շնորհի մասին» (1972) վեպերը։ 70-ականների կեսերին Լաքսնեսը գրել է ինքնակենսագրական եռերգություն մանկության ու պատանեկության տարիների մասին` «Հարազատ տան մոտի մարգագետնում» (1975), «Ես երիտասարդ էի» (1976), «Պատմվածք յոթ իմաստունների մասին» (1978) գործերը։

Լաքսնեսը նաև հայտնի է կարճ արձակի ոլորտում, պատմվածքների հինգ ժողովածուների հեղինակ է։ Դրամատուրգիայի ասպարեզում առաջին անգամ հանդես է եկել դեռևս 1934 թվականին «Կարճ միացում» պիեսով։

Նրա մի շարք ստեղծագործություններ բեմադրվել են թատրոններում և կինոնկարների վերածվել։

ԽՍՀՄ այցելությունների մասին գրել է «Ճանապարհ դեպի Արևելք» և «Ռուսական հեքիաթ» գրքերը։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հալդոր Լաքսնես by Wikipedia (Historical)



ghbass