Aller au contenu principal

Անվերջանալի գիշեր


Անվերջանալի գիշեր


«Անվերջանալի գիշեր» (անգլ.՝ Endless Night), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը հրատարակվել է 1967 թվականին՝ «Collins Crime Club» հրատարակչության կողմից:

Անվանում

Ստեղծագործության անվանումը հեղինակը վերցրել է անգլիացի բանաստեղծ, խորհրդապաշտ և նկարիչ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության խոսքերը» բանաստեղծության տողերից։

Վեպի վերջին երկու տողերը վերցված են «The Doors» խմբի «The Doors» համանուն երաժշտական ալբոմի «End of the Night» (հայերեն՝ Գիշերվա ավարտը) ստեղծագործությունից, որն առաջին անգամ Միացյալ Նահանգներում թողարկվել է 1967 թվականին։ Հայտնի չէ, թե որն է հեղինակ Ջիմ Մորիսոնի ստեղծագործության սկզբնաղբյուրը, սակայն վեպի և ալբոմի թողարկման համընկնումը պատահական չէր։

Սյուժե

Պատմությունը գրված է Մայքլ Ռոջերսի կողմից, մի հավակնոտ երիտասարդի, որն առաջին հայացքից սիրահարվում է Ֆենելա Գութմանին։ Նա հանդիպում է վերջինիս՝ այսպես կոչված գնչուական բակում։ Տեղացիները այդ հողակտորին այդպես են անվանում, քանի որ այնտեղ, ըստ հնագույն լեգենդի, իշխում է անեծքը։ Երիտասարդներն, ամուսնանալով, պատրաստվում են գնել հողը և դրա վրա տուն կառուցել։

Հանկարծ Մայքլը իմանում է, որ իր երիտասարդ կին Ֆենելա Գութմանին Անգլիայի ամենահարուստ հարսնացուներից մեկն է և նա արդեն գնել է տուն այդ անիծված վայրում և կառուցել իրենց երազանքների տունը։

Կարծես թե սա իրական երջանկություն է։ Սակայն կարծես թե հին գնչուական անեծքն սկսում է իրագործվել։

|Ագաթա Քրիստի

Էկրանավորում

1972 թվականին Ագաթա Քրիստիի վեպն էկրանավորվել է «EMI Films» կինոընկերության կողմից։ Ֆիլմի դերակատարներն էին Ջորջ Սանդերսը, Բրիթ Էկլանդը և Հեյլ Միլսը։ Ֆիլմի սյուժեն հիմք է ծառայել «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլ» հեռուստասերիալի ստեղծման համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Անվերջանալի գիշեր
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Անվերջանալի գիշեր by Wikipedia (Historical)