![Երրորդ աղջիկը Երրորդ աղջիկը](/modules/owlapps_apps/img/errorimg.png)
Երրորդ աղջիկը (անգլ.՝ Third Girl), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրված 1966 թվականին, որն առաջին անգամ հրատարակվել է Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականին։ Սերիաներից կազմված վեպը բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և բանաստեղծուհի Արիադնա Օլիվերի մասին է։
Նորմա Ռեստարիկ անունով երիտասարդ կինը դիմում է Էրքյուլ Պուարոյին օգնության համար։ Նորման համարում էր, որ սպանել է մարդու, սակայն չի հիշում հանցագործության հանգամանքները։ Ավելին, Նորման չգիտեր ենթադրյալ զոհի անունը, և անգամ չէր հիշում վայրը, որտեղ նրա կարծիքով սպանել է նրան։
Նա թողնում է Պուարոյի վրա նյարդային և անհավասարակշռված կնոջ տպավորություն։ Այնուհետև, Պուարոն անցնում է հետաքննությանը։ Նա մեթոդիկորեն հավաքում է տեղեկություններ աղջկա կյանքի և շրջապատի մասին։ Հետաքննության ժամանակ Պուարոյին օգնում է բանաստեղծուհի Արիադնա Օլիվերին։ Նա հանդիպում է Նորմա Ռեստարիկի հետ խնջույքի ժամանակ։ Պուարոն և Օլիվերը հայտնաբերում են որ աղջիկն անհետացել է։ Աղջկա հայրը և խորթ մայրը նույնպես չգիտեին նրա գտնվելու վայրը։ Որոշ ժամանակ անց սրճարանում Արիադնան նկատում է Նորմային և նրա ընկերոջը։ Նա տեղեկացնում է Պուարոյին և սկսում է հետևել զույգին։ Անսպասելի Արիադնան գլխին հարված է ստանում և կորցնում գիտակցությունը։ Պուարոյին է դիմում Նորմայի հայրը Էնդրյու Ռեստարիկը, ով խնդրում էր գտնել նրան։
Գլխավորներ
Երեք աղջիկները
Ուրիշներ
Պարոն Ռոդերիկայի քարտուղարուհի Սոնյան լրտես է և գաղտնիքներ է փոխանցում Գերցեսլովակիայի դեսպանատանը։ Գերցեսլովակիա – հնարված եվրոպական պետություն, ոստիկանական ինտրիգներ, որոնք նկարագրվում են Ագաթա Քրիստիի մեկ այլ վեպում՝ «Չիմնիզ ամրոցի գաղտնիքը»։
2008 թվականին վեպը էկրանավորված է բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուստասերիալում (գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե)։ Շրջադարձային գործողությունները տեղափոխվում են 1960–ական թվականներին (ինչպես վեպում, որտեղ Պուարոն արդեն ծեր է), 1930–ական տարիներին (ֆիլմ, որտեղ նրան շարունակում են անվանել ծեր)։
Գիրքը նվիրված է Նորա Բլեկբորոուին։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou