Aller au contenu principal

Ելիզավետա Մնացականովա


Ելիզավետա Մնացականովա


Ելիզավետա Մնացականովա (ռուս.՝ Елизаве́та Арка́дьевна Мнацака́нова, մայիսի 31, 1922(1922-05-31), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - սեպտեմբերի 10, 2019(2019-09-10), Վիեննա, Ավստրիա), ազգությամբ հայ ռուսական և ավստրիական բանաստեղծուհի, թարգմանչուհի, երաժշտագետ։

Կենսագրություն

Ծնվել է 1922 թվականին Բաքվում։ Նրա հայրը բժիշկ և բանաստեղծ Արմեն Սյունին (Արկադի Մնացականյան) է։ 1945 թվականից բնակվել է Մոսկվայում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1953 թվականին՝ կից ասպիրանտուրան։ Երաժշտագիտական գրքերի և էսսեների հեղինակ է։

Թարգմանել է գերմանա-ավստրիական պոեզիա (Նովալիս, Ֆրիդրիխ Հյոլդեռլին, Ռայներ Մարիա Ռիլկե, Գեորգ Թրակլ, Պաուլ Ցելան և այլք)։ 1964 թվականից ստեղծագործում է տեսողական պոեզիայի ժանրում, իր տեքստերում համակցում է տառատեսակային և գեղանկարչական տարրերը։ Հանդես է գալիս նաև ամուսնական Նեցկովա ազգանունով։

1975 թվականից ապրում է Վիեննայում, գրում է ռուս և գերմանական լեզուներով, զբաղվում ինքնաթարգմանությամբ։ Մասնակցում է Եվրոպայում, Իսրայելում, ԱՄՆ-ում անցկացվող գրական-գեղարվեստական ներկայացումներին։ Մինչև 1990-ականները Ե. Մնացականովայի ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում չեն հրապարակվել, բացառությամբ երկու բանաստեղծության «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում (1971):

Ելիզավետա Մնացականովան հայերեն

  • Բանաստեղծություններ։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 213-221։ Թարգմ.՝ Ավագ Եփրեմյան։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ելիզավետա Մնացականովա by Wikipedia (Historical)



INVESTIGATION