Aller au contenu principal

Դեյվիդ Ս․ Գոյեր


Դեյվիդ Ս․ Գոյեր


Դեյվիդ Ս․ Գոյեր (ի ծնե՝ Դեյվիդ Սամուել Գոյեր, անգլ.՝ David Samuel Goyer, դեկտեմբերի 22, 1965(1965-12-22), Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր և կոմիքսներ գրող։

Կենսագրություն և կարիերա

Ծնվել է Միչիգան նահանգի Ան Արբոր քաղաքում։ Գոյերը ազգությամբ հրեա է։ Ավարտել է Հուրոնի ավագ դպրոցը, Հարավային Կարոլինայի համալսարանը, ինչպես նաև 1988 թվականին ավարտել է ֆիլմի և հեռուստատեսության դպրոցը։ Հարավային Կարոլինայի համալսարանում եղել է սցենարիստ Նելսոն Գիդինգի ուսանողը։ Նա հաճախակի այցելել է նրա դասախոսություններին։ Նա 1988 թվականին գրել և 1989 թվականին վաճառել է սցենար «Մահվան կարգադրություն» (1990) ֆիլմի համար։

Գոյեչը նաև գրել է սցենարներ կինոկոմիքսների համար, որոնցից են՝ «Բժիշկ Սթրենջ», «Բեթմեն։ Սկիզբը», «Խավարի ասպետը», «Ֆլեշ» և «Բլեյդ» ֆիլմերը։

1999 թվականին Ջեյմս Ռոբինսոնի հետ մասնակցել է «Justice Society of America» կոմիքսի վերագրմանը։

2009 թվականին ստեղծեց ABC հեռուստաալիքի «FlashForward» հեռուստաալիքի սցենարը, որի վրա նա աշխատում էր Բրեմեն Բրագոյի հետ։ Հեռուստասերիալը հիմնված է Ռոբեր Սոյերի «Flashforward» վեպի վրա։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Դեյվիս Ս․ Գոյերը (անգլ.) Internet Movie Database կայքում

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Դեյվիդ Ս․ Գոյեր by Wikipedia (Historical)