Aller au contenu principal

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Պատմություն

Արցախի Հանրապետությունը անկախության առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններ աշխարհի տարբեր երկրների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համահունչ։ 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ռազմական գործողություններ սկսելով Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը տևեց մինչև 1994 թ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ձևավորվել է պատերազմական ծանր պայմաններում երկրի արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին Արցախի Հանրապետության ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությամբ։ 1993 թվականի հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով սկիզբ դրվեց Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը։ Արցախի Հանրապետության պետական պահպանության կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Հետագայում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել են Նաիրա Մելքումյանը 1997-2002 թթ., Աշոտ Ղուլյանը 2002-2004 թթ., Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը։ 2012 թվականի սեպտեմբերից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է Կարեն Համբարձումի Միրզոյանը։

Նախկին նախարարներ

  • Արկադի Ղուկասյան 1993-1997 թթ.
  • Նաիրա Մելքումյան 1997-2002 թթ.
  • Աշոտ Ղուլյան 2002-2004 թթ.
  • Արման Մելիքյան 2004-2005 թթ.
  • Գեորգի Պետրոսյան 2005-2011 թթ.
  • Վասիլի Աթաջանյան 2011-2012 թթ.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք Արխիվացված 2023-12-11 Wayback Machine


Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
  2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն
  3. Ազատամարտիկների փողոց (Ստեփանակերտ)
  4. Արցախի արտաքին քաղաքականություն
  5. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն
  6. Դավիթ Բաբայան (քաղաքագետ)
  7. Հայաստանի արտաքին քաղաքականություն
  8. Արկադի Ղուկասյան
  9. Արցախի Հանրապետություն
  10. Արցախի Հանրապետության ընդհանուր նկարագիր
  11. Արցախի Հանրապետության ոստիկանություն
  12. Արցախի քաղաքական կարգավիճակ
  13. Արցախի քաղաքականություն
  14. Արցախի պատմություն
  15. Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)
  16. Հայ-ադրբեջանական հարաբերություններ
  17. Հայաստանի պետական կառավարման համակարգ
  18. Թևան Պողոսյան
  19. Հայ-ադրբեջանական ռազմական բախում (փետրվար, 2017)
  20. Գագիկ Եգանյան