Aller au contenu principal

The Thrill of It All (ալբոմ, Սեմ Սմիթ)


The Thrill of It All (ալբոմ, Սեմ Սմիթ)


The Thrill of It All, անգլիացի երգիչ և երգահան Սեմ Սմիթի երկրորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին Capitol Records լեյբլում։

Նախապայմաններ

2017 թվականի հոկտեմբերի 6-ին Սեմը թվիթթերյան իր էջում հայտարարել է, որ իր երկրորդ՝ «The Thrill of It All» ալբոմը թողարկվելու էր 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Սա Սեմի երկրորդ թողարկվող ալբոմն էր իր՝ մեծ հաջողություն ունեցած «In the Lonely Hour» դեբյուտային ալբոմից հետո, որը թողարկվել է 2014 թվականին և վաճառվել ավելի քան 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։

Սինգլեր

«Too Good at Goodbyes» երգը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 8-ին որպես ալբոմի լիդ սինգլ։ Սինգլը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը և ընդգրկվել ամերիկյան հիթ-շքերթի լավագույն հնգյակում։

2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ ալբոմի թողարկման օրը, «One Last Song» սինգլն ուղարկվել է բրիտանական ռադիո որպես ալբոմի երկրորդ սինգլ։

2018 թվականի մարտի 27-ին Սեմը հայտարարել է, որ իր «Pray» երգը կթողարկվի որպես ալբոմի երրորդ սինգլ։ «Pray» սինգլը համագործակցություն է ամերիկացի ռեփեր Լոջիքի հետ։ Սինգլը թողարկվել է 2018 թվականի մարտի 29-ին։

«Baby, You Make Me Crazy» սինգլը թողարկվել է 2018 թվականի հունիսի 29-ին որպես ալբոմի չորրորդ սինգլ։

Քննադատություն

«The Thrill of It All» ալբոմը երաժշտական քննադատների կողմից արժանացել է հիմնականում դրական արձագանքների։ «Metacritic» կայքն ալբոմին տվել է 72 միավոր 100 հնարավորից։

«The Daily Telegraph»-ից Նեյլ Մաքքորմիքը ալբոմին տվել է չորս աստղ։ Նա շատ բարձր է գնահատել Սեմի վոկալային տվյալները՝ դրանք կոչելով «գերբնական»։

«The Independent»-ից Էնդի Գիլլը նույնպես ալբոմին տվել է չորս աստղ և կիսվել է իր դրական կարծիքով։

«Rolling Stone»-ից Ուիլ Հերմեսը դրական կարծիք է հայտնել ալբոմի վերաբերյալ՝ այն գնահատելով չորս աստղ։

Մեկ այլ դրական կարծիք է հայտնել «NME»-ից Նիք Լևայնը, ով Սմիթին համեմատել է Ադելի հետ և ասել․ «Նրանք, երգելով հուզական բալլադներ, երկուսն էլ հասել են անհավանական հաջողության, ինչը միավորել է մեծաթիվ ունկընդիրների։ Բայց Ադելի «25» ալբոմի նման սա անհերքելիորեն ստացված ալբոմ է, որը կվաճառվի բազմաթիվ օրինակներով»։

Կոմերցիոն հաջողություններ

«The Thrill of It All» երգը գլխավորել է բրիտանական ալբոմների հիթ-շքերթը թողարկման առաջին իսկ շաբաթում՝ վաճառվելով ավելի քան 97 հազար օրինակով։

Ավստրալիայում ալբոմը միանգամից զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այսպիսի արդյունք է գրանցվել նաև Սեմ Սմիթի առաջին՝ «In the Lonely Hour» ալբոմի ալբոմը Ալբոմն իռլանդական հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզանականը։

Ալբոմն ընդգրկվել է Billboard 200 հիթ-շքերթում՝ վաճառվելով ավելի քան 185 հազար օրինակով։ Հաջորդ շաբաթ ալբոմն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Կանադական հիթ-շքերթում ալբոմն զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաճառվելով 16000 օրինակով։

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: The Thrill of It All (ալբոմ, Սեմ Սմիթ) by Wikipedia (Historical)