Aller au contenu principal

Ռոն Լի


Ռոն Լի


Ռոնալդ «Ռոն» Հենրի Լի (անգլ.՝ Ronald "Ron" Henry Lee, նոյեմբերի 2, 1952(1952-11-02), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա

Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Օրեգոնի համալսարանում, որտեղ հանդես է եկել «Օրեգոն Դաքս» ակումբի կազմում։ 1976 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից՝ 10-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Նյու Օռլեանս Ջազ», «Ատլանտա Հոքս», «Դետրոյթ Փիստոնս», «Սկավոլինի Պեզարո» և «Ալվին Սթոքհոլմ» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 6 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1977): 1978 թվականին Լին դարձել է NBA պարբերական առաջնության անդրադարձերի առաջնորդ։ Մեկ անգամ ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի մեջ(1975), ինչպես նաև ճանաչվել է Pacific-8 կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1976)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 448 խաղ, որոնցում հավաքել է 3285 միավոր (7,3 մ/խ), կատարել է 1219 անդրադարձ, 1688 փոխանցում, 869 խլում և 122 բլոկշոտ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Վիճակագրությունը NBA.com կայքում(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ռոն Լի by Wikipedia (Historical)