Aller au contenu principal

ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարվա մարզիկ


ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարվա մարզիկ


ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարվա մարզիկ (անգլ.՝ USA Basketball Male Athlete of the Year), բասկետբոլային մրցանակ։ Մրցանակը ստեղծվել է 1980 թվականին, իսկ առաջին մրցանակակիրն է դարձել Այզեա Թոմասը։ Շնորհվում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի լավագույն խաղացողին, որը տարվա ընթացքում հավաքականի կազմում միջազգային մրցույթների ժամանակ ցուցաբերել է անթերի խաղ։ Հաղթողը ընտրվում է ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիայի անդամների կողմից՝ քվեարկության միջոցով։ Վերջինս անցկացվում է դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին։

Մայքլ Ջորդանը, Ալոնզո Մոուրնինգը, Կարմելո Էնթոնին և Քևին Դյուրանտը միակ բասկետբոլիստներն են, որոնք արժանացել են մրցանակին երկու անգամ։ Ավելի հաճախ հաղթող են դարձել Դյուկի (6 անգամ) և Չապել Հիլի Հյուսիսային Կարոլինայի (5 անգամ) համալսարանների շրջանավարտները։ Երեք անգամ մրցանակակիր են դարձել միանգամից երկու խաղացող (1984, 2004 և 2016)։ Ներկայիս մրցանակակիրը համարվում է «Տեխաս Լեջենդս» ակումբի խաղացող Ջամիլ Ուորնին։

Պայմանանշաններ

Հաղթողներ

Մեկնաբանություններ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «USA Basketball Annual Awards». usab.com (անգլերեն). USA Basketball. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարվա մարզիկ by Wikipedia (Historical)