Aller au contenu principal

Խավար (հեռուստասերիալ)


Խավար (հեռուստասերիալ)


Խավար (անգլ.՝ Dark), գերմանական դրամատիկական հեռուստասերիալ գերբնական տարրերով, ստեղծված Բարան բո Օդարի և Յանտյե Ֆրիզեի կողմից։ Սերիալը համարվում է Նեթֆլիքսի՝ Գերմանիայում նկարահանված առաջին շոուն։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։

2017 թվականի դեկտեմբերի 20-ին Նեթֆլիքսը պաշտոնապես հայտարարել է, որ սերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-ին։ 2019 թվականի հունիսի 24-ին սկսվել են երրորդ` վերջին եթերաշրջանի նկարահանումները, որը թողարկվել է 2020 թվականի հունիսի 27-ին։

Սյուժե

2019 թվականին գերմանական փոքրիկ Վինդեն քաղաքում երկու երեխաների անհետացումը ոչնչացնում է չորս ընտանիքների համաչափ կյանքը՝ բացահայտելով նրանց կեղտոտ անցյալը և գաղտնիքները, որը ընդգրկում է արդեն երեք սերունդ։

Սերիալի գլխավոր հերոսները՝ Վինդենի միջնակարգ դպրոցի աշակերտ Յոնաս Կանվալդը, ում հայրը ինքնասպանությամբ վերջ է դրել կյանքին, ոստիկան Ուլրիխ Նիլսենը, ում եղբայրը 33 տարի առաջ անհետացել էր, և ոստիկանության ղեկավար Շարլոտա Դոպլերը։

Դերերում

Հեռուստասերիալի հիմնական գործողությունները տեղի են ունենում 2019 թվականին, սակայն առաջին եթերաշրջանում առկա են 1986 և 1953 թվականների, ինչպես նաև 2021 և 2052 թվականների սյուժետային գծեր, իսկ որոշ հերոսներ գտնվում են երկու կամ նույնիսկ երեք սյուժետային գծերում (միևնույն ժամանակ նրանց դերերը կատարում են տարբեր դերասան-դերասանուհիներ)։

Կանվալդների ընտանիք

Նիլսենների ընտանիք

Դոպլերների ընտանիք

Թիդեմանների ընտանիք

Ուրիշներ

Սերիաներ

Առաջին եթերաշրջան (2017)

Արտադրություն

2016 թվականի փետրվարին Նեթֆլիքսը իր համաձայնությունն է տվել 10 սերիայից բաղկացած հեռուստասերիալի արտադրությանը։ Հայտնի է եղել, որ յուրաքանչյուր սերիա մեկ ժամ է տևելու։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Բեռլինի տարածքում, և ավարտվել են 2017 թվականի մարտին։ Սերիալը նկարահանվել է «4K» (Ultra HD) ձևաչափով։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են Բեռլինում՝ 2018 թվականի հունիսի 28-ին։

Քննադատների կարծիքներ

Առաջին եթերաշրջանը քննադատների կողմից հիմնականում  դրական կարծիքներ է ստացել. շատերը այն համեմատել են «Թվին Փիքս» և «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալների հետ։ Առավել ընդգծված էր հեռուստասերիալի երանգը, ինչպես նաև այն ներկայացնելու ընթացքը և բարդությունը։ Շատ քննադատներ սերիալն համարել են ավելի խորն ու խավարոտ, քան «Տարօրինակ դեպքեր»-ը, և երանգներով ավելի նման «Թվին Փիքս»-ին։

Քննադատությունների մեծ մասը ուղղված է սերիալի հղման ծանր մոտեցմանը, քիչ թե շատ դրական հերոսների բացակայությանը և սերիալի տեսակետների ոչ ինքնատիպությանը։

Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանը պահպանում է իր «թարմությունը» 87 %-ով՝ 7/10 միջին վարկանիշով։

Collection James Bond 007

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Text submitted to CC-BY-SA license. Source: Խավար (հեռուստասերիալ) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Գերբնական (հեռուստասերիալ)
  2. 1899 (հեռուստասերիալ)
  3. Հմայվածները (հեռուստասերիալ, 2018)
  4. Մեգան Օրի
  5. Զմրուխտե քաղաք (հեռուստասերիալ)
  6. Խավարի թագավոր
  7. Դևիդ Նատտեր
  8. Սաբրինայի սարսափազդու արկածները (հեռուստասերիալ)
  9. Սատուրն (մրցանակ)
  10. Գրանդ հոթել (հեռուստասերիալ, 2019)
  11. Ժամանակի անիվ (հեռուստասերիալ)
  12. Անդրեաս Փիթչման
  13. Ռոբերտո Օրսի
  14. Դարթ Վեյդեր
  15. Ալեքս Կուրցման
  16. Շաննարայի քրոնիկները
  17. Մայքլ Մենդո
  18. Գլորիա Պերես
  19. Մի անգամ հեքիաթում
  20. Գերբնական հեռուստասերիալի կերպարների ցանկ


INVESTIGATION