Aller au contenu principal

Սատուրն (մրցանակ)


Սատուրն (մրցանակ)


«Սատուրն» (անգլ.՝ Saturn), ամերիկյան մրցանակ, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի (անգլ.՝ Academy of Science Fiction, Fantasy & Horror Films) կողմից։ Այն տրվում է 1972 թվականից Ակադեմիայի անդամների քվեարկության հիման վրա, որին մասնակցությունը որոշակի վճարի դիմաց բաց է բոլորի համար։ Մրցանակի հիմնադիրը դոկտոր Դոնալդ Ա․ Ռիդն է (1935-2001)։

Սկզբում մրցանակը կոչվում էր «Ոսկե ոլորան» (անգլ.՝ «Golden Scroll»)։ 1991 թվականից մրցանակը շնորհվում է հեռուստատեսային սերիալների, իսկ 2000 թվականից՝ նաև DVD թողարկումների համար։

Անվանակարգեր

Ֆիլմ

  • Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ (անգլ.՝ Best Science Fiction Film)
  • Լավագույն ֆենտեզի ֆիլմ (անգլ.՝ Best Fantasy Film)
  • Լավագույն սարսափ ֆիլմ (անգլ.՝ Best Horror Film)
  • Լավագույն արկածային ֆիլմ, մարտաֆիլմ կամ թրիլլեր (անգլ.՝ Best Action/Adventure/Thriller Film)
  • Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ (անգլ.՝ Best Animated Film)
  • Լավագույն ֆիլմ օտար լեզվով (անգլ.՝ Best International Film)
  • Լավագույն դերասան (անգլ.՝ Best Actor)
  • Լավագույն դերասանուհի (անգլ.՝ Best Actress)
  • Լավագույն երկրորդ պլանի դերասան (անգլ.՝ Best Supporting Actor)
  • Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (անգլ.՝ Best Supporting Actress)
  • Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի (անգլ.՝ Best Performance by a Younger Actor)
  • Լավագույն ռեժիսուրա (անգլ.՝ Best Direction)
  • Լավագույն սցենար (անգլ.՝ Best Writing)
  • Լավագույն երաժշտություն (անգլ.՝ Best Music)
  • Լավագույն բեմական հագուստ (անգլ.՝ Best Costume)
  • Լավագույն դիմահարդարում (անգլ.՝ Best Make-up)
  • Լավագույն հատուկ էֆեկտներ (անգլ.՝ Best Special Effects)
  • Լավագույն մոնտաժ (անգլ.՝ Best Editing)

Հեռուստատեսություն

  • Լավագույն հեռուստասերիալ՝ նկարահանված հեռուստահեռարձակման համար (անգլ.՝ Best Network Television Series)
  • Լավագույն հեռուստասերիալ՝ նկարահանված մալուխային հեռուստատեսության համար (անգլ.՝ Best Syndicated/Cable Television Series)
  • Լավագույն հեռուստաբեմադրում (անգլ.՝ Best Television Presentation)
  • Լավագույն հեռուստատեսային դերասան (անգլ.՝ Best Actor on Television)
  • Լավագույն հեռուստատեսային դերասանուհի (անգլ.՝ Best Actress on Television)
  • Երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասան (անգլ.՝ Best Supporting Actor on Television)
  • Երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասանուհի (անգլ.՝ Best Supporting Actress on Television)
  • Հեռուստատեսային շարքի լավագույն հյուրային դեր (անգլ.՝ Best Guest Starring Role on Television)

Ընտանեկան տեսահոլովակ

  • Ֆիլմի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Release (film))
  • Լավագույն հատուկ DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Special Edition Release)
  • Դասական ֆիլմի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Classic Film Release)
  • Լավագույն DVD հավաքածու (անգլ.՝ Best DVD Collection)
  • Հեռուստասերիալների լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Television Release)
  • Դասական հեռուստատեսային շարքի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Television Release)

Հատուկ մրցանակներ

  • Կինոյում ունեցած ներդրման համար
  • Երիզատեսի համար
  • Կարիերայի նվաճումների համար

Ռեկորդներ

Ֆիլմ դափնեկիրներ

  • 15-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» (13 պարգև 1978, 1-1997, 1-2005)
  • 11-«Ավատար» (10-2010, 1-2011)
  • 9-«Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը, (8-2004, 1-2005)
  • 8-«Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» (7-1982, 1-2004)
  • 6-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը» (5-1984, 1-2005), «Ինտերստելլար» (6-2015), «Իքս մարդիկ (ֆիլմ)» (6-2001)

Ֆիլմ նոմինանտներ

  • 20-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» (17 անվանակարգ, 1978 թվական, 1-1997, 1-2005, 1-2012 թվականներ)
  • 15-«Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» (13-2004, 1-2005, 1-2012)
  • 12-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը» (10-1984, 1-2005, 1-2012), «Խավարի ասպետը (ֆիլմ)» (12-2009), «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» (10-2003, 1-2004, 1-2012), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» (10-2000, 1-2002, 1-2012)

Սերիալ դափնեկիրներ

  • 13-«Կորուսյալները (հեռուստասերիալ)» (2 պարգև 2005, 3-2006, 4-2008, 1-2009, 3-2010)
  • 12-«Ամբողջ ծանրությամբ» (2-2010, 1-2011, 3-2012, 3-2013, 3-2014)
  • 11-«Քայլող մեռյալները (հեռուստասերիալ)» (1-2011, 2-2012, 2-2013, 3-2014, 3-2015)

Սերիալ նոմինանտներ

  • 54-«Կորուսյալները (հեռուստասերիալ)» (5 անվանակարգեր 2005 թվականին, 7-2006, 7-2007, 8-2008, 12-2009, 9-2010, 6-2011)
  • 33-«Դեքստեր (հեռուստասերիալ)» (4-2007, 5-2008, 4-2009, 5-2010, 3-2011, 4-2012, 5-2013, 3-2014)
  • 32-«Սմոլվիլի գաղտնիքը»(6-2002, 5-2003, 5-2004, 5-2005, 7-2006, 2-2007, 2-2011)
  • 30-«Աստղային դարպասներ։ ԱԳ-1» (2-1998, 2-1999, 3-2000, 4-2001, 4-2002, 2-2003, 4-2004, 4-2005, 3-2006, 1-2007, 1-2008)
  • 27-«Ամբողջ ծանրությամբ» (2-2009, 5-2010, 5-2011, 6-2012, 4-2013, 5-2014)

Քննադատություն

«Սատուրն»-ի կազմակերպիչներին հաճախ քննադատում են անվանակարգերում ֆիլմերի անտրամաբանական բաշխման համար։ Նշվում է, որ ժանրային կատեգորիաներում, հատկապես «ֆենտեզի» կատեգորիայում, հաճախ առաջադրվում և պարգևատրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք կապված չեն տվյալ ժանրի հետ։ Մրցանակը նաև մեղադրվում է Օսկարին ընդօրինակելու, ավելորդ թվով անվանակարգերի և ակնհայտ ոչ գեղարվեստական ֆիլմերի ներգրավման մեջ։

Մյուս կողմից, ոմանք «Սատուրն» մրցականը անվանում են հուսադրում գիքերի, «Օսկարի» ժյուրիի «սխալների ուղղող»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Սատուրն» մրցանակի պաշտոնական կայքը (անգլ.)
  • «Սատուրն» մրցանակը(անգլ.) Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Սատուրն (մրցանակ) by Wikipedia (Historical)