Aller au contenu principal

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Հայաստանի ընտրություններն ու հանրաքվեները։ Այն վերահսկում է ընտրական ամբողջ գործընթացը՝ կազմակերպում, արդյունքների հաշվում, հրապարակում։

Համաձայն 1991 թ-ի օգոստոսին ընդունված «ՀՀ նախագահի ընտրությունների մասին» օրենքի Հայաստանի նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմավորվում էին 3 մակարդակի ընտրական հանձնաժողովներ.

  • Հայաստանի Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով.
  • Հայաստանի Նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովներ.
  • Հայաստանի Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներ։

2011 թ. հունիսից կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ։ Նրանք նշանակվում են Հանրապետության Նախագահի կողմից՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ։ Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, բացառությամբ ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին կազմավորման և ԸՕ-ի 40-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի։

Հայաստանը բաժանված է 41 ընտրատարածքների, որոնցից 13-ը գտնվում են մայրաքաղաք Երևանում։

Կառուցվածք

ԿԸՀ նախագահ

  • Վահագն Հովակիմյան

ԿԸՀ նախագահի տեղակալ

  • Նունե Հովհաննիսյան

ԿԸՀ քարտուղար

  • Արմեն Սմբատյան

ԿԸՀ անդամներ

  • Սիլվա Մարկոսյան
  • Արուսյակ Տերչանյան
  • Աննա Գրիգորյան
  • Ժիրայր Կարապետյան

Արտաքին հղումներ

  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողով (Հայաստան)
  2. Հայաստանի նախագահական ընտրություններ (2018)
  3. Երևանի ավագանու ընտրություններ (2009)
  4. Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2017)
  5. Հայաստանի Ազգային ժողով
  6. Երևանի ավագանու ընտրություններ 2013
  7. Ազատ դեմոկրատներ (Հայաստան)
  8. Հայաստանի նախագահական ընտրություններ (2013)
  9. Հայաստանի Հանրապետության նախագահ
  10. Ընտրություններ Հայաստանում
  11. Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2012)
  12. Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020)
  13. Երևանի ավագանու ընտրություններ 2017
  14. Հայաստանի նախագահական ընտրություններ (2008)
  15. Մարետա Քոչարյան
  16. Հայաստանի նախագահական ընտրություններ (2003)
  17. Երևանի ավագանու ընտրություններ 2023
  18. Ռոզա Սիրունյան
  19. Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
  20. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա


INVESTIGATION