Aller au contenu principal

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա


Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա


Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա (անգլ.՝ Francis Ford Coppola, ապրիլի 7, 1939(1939-04-07)[…], Դետրոյթ, Միչիգան), ամերիկացի կինոռեժիսոր, լրագրող, գինեվաճառ, ամսագրերի հրատարակող և հյուրանոցների ցանցի տեր։ Նրան մեծ ճանաչում է բերել իր «Կնքահայրը» կինոեռագրությունը և Վիետնամի պատերազմի մասին Ապոկալիպսիսը հիմա ֆիլմը։

Դերասանուհի Տալիա Շայրի եղբայրն է, դերասան Նիկոլաս Քեյջի հորեղբայրը և Ջեյսոն Շվարցմանի մորեղբայրը և ռեժիսոր Սոֆիա Կոպոլայի հայրը։ Կոպպոլան «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր է, «Ոսկե արմավենու ճյուղի»՝ երկակի դափնեկիր։

Կենսագրություն

Ծնվել է 1939 թվականի ապրիլի 7-ին Միչիգան նահանգում՝ Դետրոյթ քաղաքում։ Ծագումով իտալացի է։ Ավարտել է Հոֆստրայի քոլեջը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի կինոդպրոցը։ 1963 թվականին նկարահանեց իր առաջին ֆիլմը՝ Dementia 13։ 1975 թվականին Կալիֆոռնիայում խաղողի այգիով տուն ձեռք բերեց և սկսեց զբաղվել գինեգործությամբ։ Այսօր նրա գինեգործարանը արտադրում է ավելի քան 10 տեսակի գինիներ։ Sofia գինին նա անվանել է իր դստեր՝ Սոֆիա Կոպոլայի պատվին։

Կոպպոլան հայ կինոյի մասին

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան գնահատել է հայ կինոռեժիսորներ Փարաջանովին և Միքայել Վարդանովին։

Մրցանակները

Առաջին «Օսկարը» ստացել է 1971 թվականին «Պատտոն» (1970) ֆիլմի համար (որպես լավագույն սցենար, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ներկա չէր մրցանակաբաշխությանը)։ Երկրորդը ստացել է 1973 թվականին Կնքահայրը (1972) ֆիլմի համար (որպես լավագույն սցենար), երրորդը, չորրորդը և հինգերորդը՝ Կնքահայրը 2 (1974) ֆիլմի համար (որպես լավագույն ռեժիսոր, սցենար և կինոնկար)։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • IMDb
  • Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա - Parajanov.com
  • Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Միքայել Վարդանովի Փարաջանով։ Վերջին գարուն ֆիլմի մասին
  • Rotten Tomatoes
  • Ֆեյսբուք

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա by Wikipedia (Historical)