Aller au contenu principal

Hate Me


Hate Me


«Hate Me» (Ատում ես ինձ), անգլիացի երգչուհի Էլլի Գոլդինգի և ամերիկացի ռեփեր Juice Wrld-ի երգը, որ թողարկվել է որպես սինգլ 2019 թվականի հունիսի 26-ին Polydor Records լեյբլում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հուլիսի 17-ին YouTube-ով։

Billboardճից Կարլ Լամառը երգը կոչել է «հակասիրային հիմն», որում Գոլդինգը «ցուցաբերում է մռայլ մոտեցում՝ հետևելով նրա հարաբերությունների պարույրին»։ Idolator-ից Մայք Վասը նշել է, որ երգը «հիփ-հոփ է բենգերի ճաշակով»։

Երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարել է 82-րդ հորիզոնականում՝ դառնալով Գոլդինգի 14-րդ ձայնագրությունը հիթ-շքերթում, ինչը եղել է ռեկորդ Անգլիայի երգչուհիների համար, և այդ ցուցանիշով նա առաջ է անցել Ադելից։ Հաջորդ շաբաթում երգն զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը։

Հիթ-շքերթներ

Հավաստագրեր

Թողարկման պատմություն

Ծանոթագրություններ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Hate Me by Wikipedia (Historical)