Aller au contenu principal

Մարինա Չեբուրկինա


Մարինա Չեբուրկինա


Մարինա Նիկոլաևնա Չեբուրկինա (ռուս.՝ Марина Николаевна Чебуркина, մարտի 6, 1965(1965-03-06), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս-ֆրանսիացի երգեհոնահարուհի և երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր։ Ֆրանսիական բարոկկո երգեհոնային արվեստի խոշորագույն մասնագետը։ Միաժամանակ հանդես է գալիս որպես ռուսական երգեհոնային երաժշտության դեսպան աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև ժամանակակից ռուս կոմպոզիտորների բազմաթիվ երգեհոնային ստեղծագործությունների առաջին կատարողը։

Կենսագրություն

Մարինա Չեբուրկինան ծնվել է 1965 թվականի մարտի 6-ին Մոսկվայում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ ստանալով երկու մասնագիտություն՝ երաժշտագիտություն և երգեհոն, ապա ավարտել է ասպիրանտուրա-ստաժավորում և Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1992) երգեհոն և արվեստագիտություն մասնագիտություններով (երաժշտական արվեստ)։ Նրան դասավանդած մանկավարժների թվում են եղել Գալինա Եղիազարովան, Լեոնիդ Ռոյզմանը, Ն․ Գուրեևան, Յուրի Խոլոպովը (դիպլոմային աշխատանքի գիտական ղեկավար), Ելենա Սորոկինան, Յուրի Բուցկոն։

1992-1994 թվականներին Մարինա Չեբուրկինան արժանացել է Ֆրանսիայի կառավարության կրթաթոշակի։ Իր արվեստը կատարելագործել է Ֆրանսիայում և Գերմանիայում՝ Մարի Քլեր Ալենի, Միշել Շապյուիի (Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիա), Լուի Ռոբիյարի, Հարալդ Ֆոգելի մոտ։

1996-2010 թվականներին Մարինա Չեբուրկինան եղել է Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնահար (Ֆրանսիա)։ 1996 թվականին դարձել է Սուրբ Պիոս Х-ի սրբաան եղբայրության երգեհոնահարուհի Փարիզում։

2006 թվականին դարձել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն առընթեր Պատմական հուշարձանների պաշտպանության ազգային հանձնաժողովի (երգեհոնների բաժին) անդամ (Ֆրանսիայի մշակույթի նախարարի հրաման)։

2010 թվականին սկսվել է Մարինա Չեբուրկինայի կանոնավոր համագործակցությունը Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հետ (համերգներ, վարպետաց դասերի անցկացում, մասնակցություն միջազգային գիտաժողովների, միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, փորձագիտաան գործունեություն երգեհոնների կառուցվածքի գծով)։

2013 թվականից Փարիզի Աստվածամոր մխիթարման եկեղեցու երգեհոնահարն է։

2013 թվականին Մարինա Չեբուրկինան եղել է Փարիզ I Պանթեոն-Սորբոննա համալսարանի հրավիրված գիտաշխատող, «Երգեհոն, արվեստ և գիտություններ» (ռուս.՝ «Орган, Искусства и Науки») նախագծի հեղինակ և համակարգող։

Գիտական աստիճաններ

1994 – արվեստագիտության թեկնածու, դիսերտացիայի թեման՝ «Օ. Մեսսիանի երգեհոնային երաժշտությունը» (պաշտպանել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, գիտական ղեկավար՝ Յու. Խոլոպով), 2013 – արվեստագիտության դոկտոր, դիսերտացիայի թեման՝ «Ֆրանսիական բարոկկո երգեհոնային արվեստը. երաժշտություն, երգեհոնաշինություն, կատարողական արվեստ» (պաշտպանել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում)։

Պարգևներ

2005 – Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիայի մշակույթի նախարարի հրաման).

Սկավառակագրություն

Natives Éditions լեյբլի համար

«Թագավորական երգեհոնահարներն ու նրանց ժամանակակիցները» (հավաքածու)

  1. Claude Balbastre à Saint-Roch / Կլոտ Բալբաստրը Սեն Ռոքում, Մարինա Չեբուրկինան և Միշել Շապյուին Փարիզի Սեն Ռոք եկեղեցու երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2002. EAN 13 : 3760075340018
  2. Du Roy-Soleil à la Révolution, l’orgue de la Chapelle royale de Versailles / Արև-Արքայից մինչև Հեղափոխություն, Վերսալի թագավորական կապելլայի երգեհոն, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, — Paris : Natives, 2004. EAN 13 : 3760075340032
  3. Louis Claude Daquin, l’œuvre intégrale pour orgue / Լուի Կլոդ Դակեն, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, — Paris : Natives, 2004. EAN 13 : 3760075340049
  4. Louis Marchand, l’œuvre intégrale pour orgue / Լուի Մարշան, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2005. EAN 13 : 3760075340056
  5. François Couperin, l’œuvre intégrale pour orgue / Ֆրանսուա Կուպերեն, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Վերսալի պալատի թագավորական կապելլայի երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2005. EAN 13 : 3760075340063
  6. Jean-Jacques Beauvarlet-Charpentier, œuvres pour orgue / Ժան-Ժակ Բովարլե-Շարպանտիե, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Բորդոյի Սեն Կրուա աբբայության պատմական երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2007. EAN 13 : 3760075340087
  7. Gaspard Corrette, l’œuvre intégrale pour orgue / Գասպար Կորետ, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2009. EAN 13 : 3760075340100
  8. Nicolas de Grigny, l’œuvre intégrale pour orgue / Նիկոլա դյո Գրինի, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության և Բորդոյի Սենտ Կրուա աբբայության պատմական երգեհոններով, — Paris : Natives, 2015. EAN 13 : 3760075340148
  9. Jean Adam Guilain, l’œuvre intégrale pour orgue / Ժան Ադամ Գիլեն, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2016. EAN 13 : 3760075340155
  10. Pierre Du Mage, Louis Nicolas Clérambault, l’œuvre intégrale pour orgue / Պիեռ Դյումաժ, Լուի Նիկոլյա Կլերամբո, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Սեն Միշել ան Տիերաշ աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2019. EAN 13 : 3760075340179

«Ռուսական երգեհոնային երաժշտություն» (հավաքածու)

  1. Deux siècles de musique russe pour orgue / Ռուսական երգեհոնային երաժշտության երկու դարը, Մարինա Չեբուրկինան Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցու պատմական երգեհոնով, CD I–II. — Paris : Natives, 2003. EAN 13 : 3760075340025
  2. Youri Boutsko, Grand cahier d’orgue / Յուրի Բուցկո, Երգեհոնային մեծ տետր, Մարինա Չեբուրկինան Կաննի Սենտ Էտիեն աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2010. EAN 13 : 3760075340117
  3. Dmitri Dianov, l’Îlot, œuvres pour orgue / Դմիտրի Դիանով, Կղզյակ, ստեղծագործություններ երգեհոնի համար, Մարինա Չեբուրկինան Կաննի Սենտ Էտիեն աբբայության պատմական երգեհոնով, — Paris : Natives, 2010. EAN 13 : 3760075340124
  4. Youri Boutsko, Deuxième Grand cahier d’Orgue : Images russes, Tableaux, Légendes, Histoires véridiques et invraisemblables / Юрий Буцко, Вторая Большая органная тетрадь: Русские образы, картины, сказания, были и небылицы (նվ. Մ. Չեբուրկինային), Մարինա Չեբուրկինան Դյուդելանժի Սեն Մարտեն եկեղեցու երգեհոնով, Լյուքսեմբուրգ — Paris : Natives, 2016. EAN 13 : 3760075340162

Գլխավոր գիտական աշխատանքներ

  1. Чебуркина М. Н. (комментированный перевод; научная редакция: Холопов Ю. Н.). Оливье Мессиан. Техника моего музыкального языка. — Москва: Греко-латинский кабинет Ю. А. Шичалина, 1995. — 128 с. ISBN 5-87245-0109
  2. Tchebourkina M. L’orgue de la Chapelle royale de Versailles : À la recherche d’une composition perdue // L’Orgue. — Lyon, 2007. 2007–IV № 280. — P. 3–112. ISSN 0030–5170
  3. Tchebourkina M. L’Orgue de la Chapelle royale de Versailles, Trois siècles d’histoire. — Paris : Natives, 2010. — 256 p. ISBN-13 978–2–911662–09–6
  4. Чебуркина М. Н. Французское органное искусство Барокко: Музыка, Органостроение, Исполнительство. — Paris : Natives, 2013. — 848 с. ISBN-13 978–2–911662–10–2

Ծանոթագրություններ

YouTube

  • Марина Чебуркина за органом Королевской капеллы Версальского дворца.
  • Юрий Буцко. Вторая Большая Органная тетрадь (2010, посвящается М. Чебуркиной) — Марина Чебуркина, Мировая премьера.
  • Клод Бальбастр. Концерт для органа — Марина Чебуркина, Мировая премьера.

Արտաքին հղումներ

  • Մարինա Չեբուրկինայի պաշտոնական կայքը
  • Մարինա Չեբուրկինայի էջը «Natives» (Ֆրանսիա) հրատարակչության կայքում
  • Մարինա Չեբուրկինայի էջը Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կայքում
  • Մարինա Չեբուրկինայի սկավառակագրությունը Google Արխիվացված 2016-05-22 Wayback Machine, iTunes, Spotify, Deezer, Qobuz կայքերում
  • Մարինա Չեբուրկինայի հրապարակումներ Academia.edu կայքում
  • Մարինա Չեբուրկինան Փարիզ I Պանթեոն-Սորբոննա համալսարանի կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Մարինա Չեբուրկինա by Wikipedia (Historical)