Aller au contenu principal

The East Light (խումբ)


The East Light (խումբ)


The East Light (Հանգըլ․ 더 이스트라이트, ոճավորված է որպես TheEastLight.), հարավկորեական խումբ՝ ձևավորված Media Line Entertainment-ի կողմից։ Խումբը սկզբնապես բաղկացած էր 6 անդամներից, որոնք իրենց առաջնաելույթն ունեցան 2016 թվականի նոյեմբերի 3-ին "Holla" սինգլով։ Հետագայում խմբի անդամներ Սոկչոլը և Սունգհյունը պատմեցին, որ հայց են ներկայացրել գործակալության դեմ, մինչդեռ Media Line Entertainment-ը, հետագա դատական գործընթացի բարդությունները կանխելու համար, Ունսունին, Ջունուկին, Սագանին և Ուջինին հեռացնում է խմբից։

Պատմություն

Մինչև առաջնաելույթը Ունսունը, Ուջինը և Սագանը եղել են Mnet-ի Կորեայի ձայնը․ երեխաներ շոուի մասնակիցներ։ Սագանը եղել է նաև Mnet-ի Superstar K3 շոուի մասնակից, մինչ Ունսունը կամեոյով հանդես էր գալիս Մոնսթար հեռուստասերիալում՝ Կյու Դոնի դերով, իսկ Սոկչոլը Չա Ին Փյոյի և Լի Տա Րանի հետ նկարահանվում էր 2014 թվականի Իմ տղա ֆիլմում։ Յունուկը նկարահանվել է SBS-ի Աստղ թագավոր շոուում՝ որպես "13 տարեկան կիթառիստ հրաշամանուկ":

2017 թվականին Ուջինը մասնակցում է Produce 101-ի 2-րդ եթերաշրջանին և գրավում 34-րդ հորիզոնականը։ Ունսունը և Սագանը մասնակցել են Ես կարող եմ տեսնել քո ձայնը (4-րդ եթերաշրջան, էպիզոդ 10) շոուին և դարձել են էպիզոդի հաղթողները՝ հաղթելով Highlight (հյուր) խմբի հետ դուետի հնարավորությունը և թողարկելով "Café Latte" (Urban Zakapa խմբի երգ) թվային երգը։

Սագանը, որպես MC, նկարահանվել է EBS-ի 놀자고go անվանմամբ խաղ-շոուում, այն ներկայացնելով Ջի Մին Հյուկի, Մին Կա Րինի (Elris-ի անդամ), Հյեջուի և Ջոն Սոն Յոնի հետ։

Մեղադրանքներ բռնության վերաբերյալ

2018 թվականի հոկտեմբերի 18-ին XSportsNews լրատվական հրատարակությունը հաղորդել Է պրոդյուսերի կողմից The East Light-ի անդամների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության մեղադրանքների մասին, մինչդեռ գլխավոր տնօրենը հետևել է այդ բռնությանը և ոչինչ չի արել։ Խմբի անդամ Սոկչոլը 2018 թվականի հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիս է անցկացրել՝ հաստատելով բռնությանը վերաբերվող մեղադրանքները։

Media Line Entertainment-ը ներողություն է խնդրել, սակայն ԶԼՄ-ների կողմից առաջադրված որոշ մեղադրանքներ հերքել է։ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Media Line Entertainment-ը հայտարարեց, որ խզել է պայմանագրերը խմբի անդամների՝ Ունսունի, Սագանի, Ուջինի և Ջունուկի հետ։

Նախկին անդամներ

  • Լի Սուկ Չո (Հանգըլ․ 이석철) – առաջնորդ, հարվածային գործիքներ, դիջեյ
  • Լի Ուն Սուն (이은성) – վոկալ, ստեղներ
  • Լի Սուն Հյուն (이승현) – բաս կիթառ
  • Կիմ Ջուն Ուկ (김준욱) – կիթառ
  • Ջոն Սա Գան (정사강) – վոկալ, կիթառ
  • Լի Ու Ջին (이우진) – վոկալ, ստեղներ

Սկավառակագրություն

Ընդլայնված երգեր

Սինգլների ալբոմ

Երաժշտական տեսահոլովակներ

Այլ տեսահոլովակներ

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: The East Light (խումբ) by Wikipedia (Historical)



INVESTIGATION