Aller au contenu principal

Bones (ռեփեր)


Bones (ռեփեր)


Էլմո Քենեդի Օ’Կոնոր (անգլ.՝ Elmo Kennedy O'Connor, հունվարի 11, 1994(1994-01-11), Muir Beach, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, հայտնի է նաև Bones մականունով, ոճավորված է որպես BONES), ամերիկյան ռեփեր Միչիգան նահանգի Հաուել քաղաքից։ Հայտնի է իր արդյունավետությամբ. 2011 թվականից ի վեր թողարկել է 56 միքստեյփ և 100-ից ավելի տեսահոլովակ, ինչպես նաև լեյբլների դեմ բողոքներով և իր երաժշտության համար գումարի պահանջներով՝ չնայած իր մեծ ճանաչմանը և իր նկատմամբ բազմաթիվ լեյբլների հետաքրքրվածությանը։ 2015 թվականին A$AP Rocky-ի հետ ահամտեղ թողարկված նրա «Canal St.» երգն զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում և 34-րդ հորիզոնականը On-Demand Songs հիթ-շքերթում։

Վաղ տարիներ

Էլմո Քեննեդի Օ’Քոնորը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Մարին շրջանում։ Նրա մայրը աշխատել է որպես դերձակուհի, իսկ հայրը՝ վեբ դիզայներ։ Դերասան Ռոբերտ Կալլը նրա պապն է։ Նախքան Հաուել տեղափոխվել նրա ընտանիքն ապրել է Մյուր Բիչում (Կալիֆոռնիա)։ Երբ լրացավ Օ’Քոնորի 7-ամյակը, նրանք տեղափոխվել են Միչիգան։ 16 տարեկանում նա թողել է դպրոցը և տեղափոխվել Լոս Անջելես, որտեղ ապրում էր նրա եղբայր Էլլիոթը։

Երաժշտական կարիերա

Th@ Kid

2010 թվականին դեռևս ոչ հայտնի Էլմո Քենեդին սկսել է ձայնագրել երգեր Th@ Kid կեղծանունով։ Այն ժամանակ նրա երգերը չեն ունեցել որևէ իմաստ, կատարողը պատմել է իր զիլ լինելու մասին։ Այդ կեղծանունով Էլմոն նաև թողարկել է մեծ թվով միքսթեյփներ։

Bones և TeamSESH

Bones

Երկու տարի անց երգիչը որոշել է փոխել իր կեղծանունը և, կարելի է ասել կերպարանափոխվել է Th@ Kid-ից Bones-ի։ Այսպիսով՝ ռեփերը նկարահանել է իր տեսահոլովակները VHS ֆորմատով։ Բայց նույնիսկ կեղծանուն փոխելուց հետո նրա երգերի իմաստը համարյա չի փոխվում։ 2012 թվականին նա թողարկում է 2 նոր երգ իր նոր կեղծանունով։

TeamSESH

2012 թվականին Bones ստեղծում է TeamSESH կոլեկտիվը, որի կազմում ներառվում են ոչ միայն երաժիշտներ, այլ նաև ռեժիսորներ և լուսանկարիչներ։

Ստեղծագործական ուղի

2013

2013 թվականին ռեփերը կապ է հաստատել Raider Klan խմբի հետ, ինչը նրան օգնում է ծանոթանալ նոր մարդկանց հետ, ինչպես նաև Bones’у-ն սկսում է ձեռք բերել հայտնիություն։ Raider Klan-ում Էլմոն ծանոթացել է Xavier Wulf-ի և Chris Travis-ի հետ (մինչ օրս աշխատում է նրանց հետ)։ 2013 թվականին նա թողարկել է 9 միքսթեյփ, մեծ ճանաչում է ձեռք բերել «Creep»-ը, որտեղ կային Yung Lean-ի, Eddy Baker-ի, JK The Rapper-սի, Na$ty Matt-ի և Slim Guerilla-ի համատեղ աշխատանքներ։ «Creep» միքսթեյփի որոշ երգեր ունեն լիրիկական տողեր։ Ամենամեծ աշխատանքը Էլմոն կատարել է PaidProgramming ալբոմի վրա։

2014

2014 թվականին երգիչը թողարկել է 5 լիարժեք ալբոմ։ Էլմոն արդեն թափ էր հավաքում, և բոլոր ալբոմները ժողովրդականություն են վայելել։ «TeenWitch» ալբոմը գրելու ժամանակնա ոգեշնչվել է Columbine դպրոցի աղետալի դեպքից, այդ պատճառով ալբոմն ստացվել է բավական հանգիստ, իսկ գործիքներում գերկշռում է կիթառը։ 2014 թվականի հուլիսի 9 համացանցում հայտնվել է Bones-ի և $uicideboy$-ի համատեղ աշխատանքը։

2015

2015 Bones հասել է իր հայտնիության գագաթնակետին։ Դա եղել է հիմնականում ռեփեր A$ap Rocky-ի շնորհիվ, որն ստեղծել է Էլմոյի «Dirt» հայտնի երգի ռեմիքսը, որը եղել է 2013 թվականին «Scumbag» ալբոմի մաս։ 2015 թվականին Էլմոն թողարկել է 7 խոշոր ռելիզ, որոնցից մեկը Dylan Ross-ի հետ է։

2016

2016 թվականի սկզբին Bones-ը թողարկել է «Useless» ալբոմը։ Ալբոմի մեծ մասն ստեղծվել է Bones-ի համար նոր ոճով՝ ռեփ մետալ։ Bones-ը նմանատիպ երաժշտություն ստեղծել էր թվականներին, իսկ այժմ կրկին վերադարձել է դրան։ 2016 թվականի հուլիսի 24 Էլմոն թողարկել է 2013 թվականին թողարկված ալբոմի երկրորդ մասը՝ PaidProgramming2։

2017

2017 թվականին թողարկել է 6 ռելիզ, որոնցից ամենանուշագրավն էին՝ Disgrace, Failure, Carcass (Կմախք)։ 2018 թվականին Bones-ը շրջագայության է մեկնել Եվրոպա, որը կոչվել է DeadBoyTour։ Այն ներառել է 19 եվրոպական քաղաք, որոնցից են՝ Կիև, Մինսկ, Մոսկվա, Եկատերինբուրգ և Սանկտ Պետերբուրգ։

2018

2018 թվականին երգիչը հայտարարել է Xavier Wulf-ի հետ համատեղ KRATER’S ATLAS միքստեյփի և առանձին TheManInTheRadiator ստեղծագործության մասին։ Ապրիլի 20-ին թողարկվել է «Augmented» ալբոմը, որն ստեղծվել է Cat Soup պրոդյուսերի հետ։ Օգոստոսին 15-ին թողարկվել է «LivingSucks» աշխատանքը։

2019

2019 թվականին Էլմոն թողարկել է SparrowsCreek ալբոմը Էդի Բեյքերի հետ։ Այդ ժամանակ էլ մեկնել է CreepTour 2019 կոչվող համերգային շրջագայության, ինչպես նաև անոնսային տարբերակով հայտարարել է FailureTour Canada 2019 շրջագայության մասին։ Էլմոն ներկայացրել է Curtis Heron մասնակիցների հետ համատեղ ալբոմը, որը կրում էր Disappointment անունը։ Քիչ հետո նա հայտարարել է KRATER’S ATLAS-ի համատեղ ալբոմից LifeAsAMelody երգը։ Թողարկել է UnderTheWillowTree ալբոմը։ UnderTheWillowTree նոր ալբոմի Eiffel65 երգից հայտնի է դարձել, որ Էլմոն պատրաստվում է թողարկել PaidProgramming3 ալբոմը։

Այլ կերպարներ

surrenderdorothy

Bones-ն իր հիմնական կեղծանունից բացի ունի ևս մի քանի այլ կեղծանուններ, սակայն ամենանշանակալին Surrenderdorothy-ն է։ Surrenderdorothy-ն խումբ է, որի կազմում ներառված են Bones-ը և TeamSESH-ի բիթմեյքեր Greaf-ը։ Այս խմբի երաժշտական հնչեղությունը տարբերվում է սովորականից, մասնավորապես Էլմոյի երգելը (Bonesը սովորաբար կարդում է և նույնիսկ գոռում)։ Չնայած բավականին կոպիտ ձայնին՝ երգելը Էլմոյի մոտ վատ չի ստացվում, իսկ Greaf-ի հանգիստ մինուսները (ոչ միշտ բիթերը) լավացնում են և ներդաշնակություն հաղորդում կոմպոզիցիաներին։ Կերպարն ստեղծվել է 2014 թվականին։

Oregontrail

Եվս մեկ կերպար, որտեղ նա չի օգտագործում իր հիփ հոփի ունակությունները և ելույթ է ունենում կիթառով։ Բայց ի տարբերություն surrenderdorothy-ի, պետք է ջանք թափել նրա կերպարի համար մեղեդային երգեր գտնելու համար։ Հիմնականում դրանք անհանգիստ երգեր են, որոնցում երգիչն օգտագործում է սքրիմինգ։ Կերպարն ստեղծվել է 2015 թվականին։ Greaf-ը նույնպես ստեղծել է մինուսներ այս կերպարի համար։

Ricky A Go Go

Bones նախագիծն ստեղծվել է «PaidProgramming2» ալբոմի թողարկումից առաջ։ Հեղինակը ոգեշնչվել է 1970-1980-ականների արտիստներից, որը կարելի է լսել Ricky A Go Go երգերում։ Ricky A Go Go երգերի ոճը փոփն է։ Կերպարն ստեղծվել է 2016 թվականին։

Անձնական կյանք

Օ'Քոնորը ապրում է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում իր հարսնացու Սամանտայի հետ։ Նրանք ծանոթացել են Դիսնեյլենդում։ 2019 թվականի մարտին Օ'Քոնորը հայտարարել է, որ Սամանտան սպասում է իրենց առաջին երեխային։

Սկավառակագրություն

Ալբոմներ

որպես BONES

  • 1MillionBlunts (2012)
  • LivingLegend (2013)
  • Saturn (2013)
  • Teenager (2013)
  • ダサい (2013) with Xavier Wulf
  • Scumbag (2013)
  • Cracker (2013)
  • UndergroundGods (2013) with Nasty Matt
  • DeadBoy (2014)
  • TeenWitch (2014)
  • Garbage (2014)
  • Skinny (2014)
  • Rotten (2014)
  • SongsThatRemindYouOfHome (2015) with Dylan Ross
  • Powder (2015)
  • SoThereWeStood (2015)
  • YouShouldHaveSeenYourFace (2015)
  • Banshee (2015)
  • Frayed (2015)
  • HermitOfEastGrandRiver (2015)
  • Useless (2016)
  • PaidProgramming2 (2016)
  • GoodForNothing (2016)
  • SoftwareUpdate1.0 (2016)
  • Disgrace (2017)
  • Unrendered (2017)
  • NoRedeemingQualities (2017)
  • Failure (2017)
  • NetworkUnknown (2017)
  • Carcass (Скелет) (2017)
  • Augmented (2018) with Cat Soup
  • LivingSucks (2018)
  • TheManInTheRadiator (2018)
  • SparrowsCreek (2019) with Eddy Baker
  • Krater’s Atlas (coming 2019) with Xavier Wulf
  • UnderTheWillowTree (2019)
  • PaidProgramming3 (TBA)

որպես Th@ Kid

  • Bored of Education (2010)
  • Cousin Eddie (2010)
  • Stifler (2011)
  • Strictly for the Ratz (2011)
  • Dreamcatcher. (2011)
  • Ratboy (2011)
  • The Good Ratz (2011)
  • Knucklehead (2011)
  • Team Sesh (2011)
  • AttaBoy (2011)
  • Stay Golden (2011)
  • RatLyfe (2011)
  • Holy Smokes (2011)
  • ADayAtTheGetty (2011)
  • Midnight: 12 AM (2011)
  • Howell (2011)
  • Locals Only (2011)
  • YoungDumbFuck (2012)
  • Foolsgold (2012)
  • BlackNWhite (2012) with Grandmilly

որպես surrenderdorothy

  • wenenveraskedforthis (2014)
  • nobodywantsme (2014)
  • itstheleastwecando (2015)
  • itsthethoughtthatcounts (2015)
  • itsdifferentnow (2015)
  • breathingexercise (2018)
  • justwhatthedoctorordered (2019)

Սինգլներ

որպես BONES

  • GotABMXBikeButImNotVeryGood with Xavier Wulf
  • WeDontBelieveYou with Xavier Wulf & Chris Travis
  • Sv_Lan0 with Drip-133
  • Blur
  • LongTimeNoSee
  • TheDayYouLeaveThisPlanetNobodyWillNotice
  • SteveWilkosThrowsChair.mp4
  • WhatAShame
  • GotItBadderThanUsher
  • RickysDustyOldCassette
  • MyMindIsTheLastPlaceIWannaBe
  • NightmareGalore with Eddy Baker
  • HoldOnForDearLife
  • TheVoicesOutsideAreGettingLouder
  • OhNo!
  • RigorMortis
  • VeganLeather
  • Encoding
  • StayingAheadOfTheWeather
  • LifeAsAMelody with Xavier Wulf
  • DyingLight with Fifty Grand

որպես surrenderdorothy

  • whatgreateyesyouhave
  • funnyhowthatworks
  • dropeverything
  • heldaghost

որպես OREGONTRAIL

  • GOODBYE FOR NOW
  • IF ALL ELSE FAILS
  • WE HAVE BEEN KEEPING QUITE BUSY
  • I ADMIT, IT HAS NOT BEEN EASY
  • TILL THE WHITES OF MY EYES DRY OUT
  • WE FOUGHT THE GOOD FIGHT
  • FORD THE RIVER

ինչպեսRicky a Go Go

  • Stranger
  • Every Night
  • The Whisper Of Sweet Nothings
  • You Are My Everything
  • On The Run
  • YouKnowIWantYou (feat. Bones)

Համատեղ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Bones (ռեփեր) by Wikipedia (Historical)



ghbass