Aller au contenu principal

Արցախի Հանրապետության զինանշան


Արցախի Հանրապետության զինանշան


Արցախի Հանրապետության զինանշան, հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է. հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից 1992 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։

Իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Արցախի դրոշը (հորիզոնական դիրքով) և Ստեփանակերտի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ և Պապիկ») հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան ֆոնին։ Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա արված է հայերեն մակագրություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը։


Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախի Հանրապետության զինանշան by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Արցախի դրոշ
  2. Զինանշան
  3. Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ
  4. Արցախի Հանրապետության Ազգային ժողով
  5. Արցախի Հանրապետություն
  6. Զբոսաշրջությունն Արցախի Հանրապետությունում
  7. Արցախի Հանրապետության ընդհանուր նկարագիր
  8. Արցախի նախագահ
  9. Հայաստանի առաջին հանրապետության զինանշան
  10. Արցախի Հանրապետության անկախության հռչակում
  11. Արցախի Հանրապետության Պետական նախարար
  12. Արցախի Հանրապետության ոստիկանություն
  13. Կիպրոսի զինանշան
  14. Արցախի պետական խորհրդանիշներ
  15. Արցախի անձնագիր
  16. Արցախյան դրամ
  17. Ուկրաինայի զինանշան
  18. Վրաստանի զինանշան
  19. Պետական զինանշանների ցանկ
  20. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար