Aller au contenu principal

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000


ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000


2000 թ. փետրվարի 12-ից մինչև 27-ը ԱՄՆ-ում 15-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա հինգերորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես, Սան Դիեգո և Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը կրկին փոփոխություն կրեց։ Այժմ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2001 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին միանգամից երեք հյուր-թիմեր, որոնք էին` Կոլումբիա, Պերու և Հարավային Կորեա։

Որակավորում

Մասնակիցներ

Մրցավայրեր

Մրցաշարի ընթացքը

Խմբային փուլ

A խմբում որպես ֆավորիտ ընկալվում էր Հոնդուրասի հավաքականը, որը վստահորեն ձեռք բերեց փլեյ-օֆֆի ուղեգիր՝ 2։0 հաշվով երկու հաղթանակ տանելով մրցակիցների նկատմամբ։ Երկրորդ ուղեգրին տիրացավ Կոլումբիայի հավաքականը՝ 1։0 հաշվով առավելության հասնելով Ճամայկայի նկատմամբ։

B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Պերուի ու Հայիթիի հավաքականները վաստակեցին 1-ական միավոր, և միայն գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ ուղեգրին արժանացան պերուցիները։

C խմբից քառորդ եզրափակիչ դուրս եկան Մեքսիկան ու Տրինիդադ և Տոբագոն, իսկ խմբում երրորդ տեղը գրաված Գվատեմալան հետ դուրս մնաց հետագա պայքարից։

D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կանադայի և Հարավային Կորեայի հավաքականների միջև բոլոր հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքիներով։ Խփած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ կոստառիկացիները զբաղեցրեցին խմբում առաջին տեղը, իսկ երկրորդ ուղեգրի տերը որոշվեց վիճակահանության միջոցով։

Փլեյ-օֆֆ

Քառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներում յուրօրինակ անակնկալներ գրանցվեցին։ Մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգների հավաքականը, մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականի հետ 2։2 հաշվով ավարտելով հանդիպման լրացուցիչ ժամանակը, պարտվեց նրան հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Հաջորդ հանդիպման արդյունքում կրկին պարտություն կրեց զույգի ֆավորիտը. Հոնդուրասի և Պերուի հավաքականները ցուցադրեցին բաց ֆուտբոլ, խաղավերջից քիչ առաջ հանդիպումը դադարեցվեց 5։3 հաշի ժամանակ պերուացիների օգտին։ Քառորդ եզրափակչի մեկ այլ խաղում Տրինիդադ և Տոբագոն Կոստա Ռիկայի ազգային թիմին 2։1 հաշվով հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ. կրկին ֆավորիտ համարվող հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից։ Ֆավորիտների անհաջողությունը իր շարունակությունը գտավ նաև քառորդ եզրափակչի վերջին դիմակայության ժամանակ. Կանադայի հավաքականը լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ Մեքսիկային հաղթեց 2։1 հաշվով։

Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին մրցաշարին հրավեր ստացած ԿՈՆՄԵԲՈԼ-ի երկու ներկայացուցիչները՝ Կոլումբիայի և Պերուի ազգային թիմերը։ Այս դիմակայության արդյունքում կոլումբիացիները հաղթեցին 2։1 հաշվով և դուրս եկան եզրափակիչ։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Կանադայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տարավ Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Պերուացիներն ու տրինիդադցիները կիսեցին մրցանակային երրորդ տեղը ու պարգևատրվեցին բրոնզե մեդալներով։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի պատմության մեջ երկրորդ անգամ եզրափակչում ներկայացվեց այլ կոնֆեդերացիաներից մրցաշարին հրավիրված թիմ՝ Կոլումբիան։ Մոտավորապես նույն կերպ էին գնահատվում Կանադայի հավաքականի հնարավորությունները։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Կանադայի. այս հաղթանակը կանադացիներին պարգևեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի երկրորդ տիտղոսը և կանադական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ու միակ «ոսկե գավաթը»։ Կանադացիներն ստացան նաև 2001 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու հնարավորություն։

Հանդիպումներ

Խմբային փուլ

Խումբ A

Հանդիպումների արդյունքները



Խումբ B

Հանդիպումների արդյունքները



Խումբ C

Հանդիպումների արդյունքները



Խումբ D

Հանդիպումների արդյունքները



Փլեյ-օֆֆ

Քառորդ եզրափակիչ հանդիպումներ




Կիսաեզրափակիչ հանդիպումներ


Եզրափակիչ

Collection James Bond 007

Գոլերի հեղինակները

Մրցանակներ և նվաճումներ

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Քրեյգ Ֆորեսթը։ Նրան հանձնվեց նաև «լավագույն դարպասապահ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն ռմբարկու Կառլո Կորազինը ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի հայտնություն ճանաչվեց և ստացավ «մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակը Ռիչարդ Հասթինգսը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Կանադայի հավաքականին և նրա ավագ Ջեյսոն դը Վոսին։

Մրցաշարային աղյուսակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-08 Wayback Machine (անգլ.)
  • 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-10-13 Wayback Machine (անգլ.)
  • 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. worldfootball.net (անգլ.), arquivodosmundiais.com(չաշխատող հղում) (պորտ.)
  • 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակները. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, 3 Արխիվացված 2011-01-08 Wayback Machine, 4 Արխիվացված 2011-01-08 Wayback Machine (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000 by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000 (ընտրական մրցաշար)
  2. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000 (թիմերի կազմեր)
  3. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
  4. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991
  5. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993 (ընտրական մրցաշար)
  6. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991 (ընտրական մրցաշար)
  7. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (մրցանակներ և նվաճումներ)
  8. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996 (ընտրական մրցաշար)
  9. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (մրցավայրեր)
  10. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2009 (ընտրական մրցաշար)
  11. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998
  12. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2002 (ընտրական մրցաշար)
  13. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2005 (ընտրական մրցաշար)
  14. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998 (ընտրական մրցաշար)
  15. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996
  16. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2007 (ընտրական մրցաշար)
  17. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011 (ընտրական մրցաշար)
  18. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2009
  19. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003 (թիմերի կազմեր)
  20. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2005 (թիմերի կազմեր)