Aller au contenu principal

Black Lab


Black Lab


Black Lab, ամերիկյան ռոք խումբ, որը ստեղծվել է Բերկլիում, Կալիֆոռնիայում 1995 թվականին, սակայն այսօր այն Լոս Անջելեսում է։

Խումբը իր առաջին ալբոմը թողարկել է Geffen Records լեյբլում։ Այն կոչվում էր Your Body Above Me: Ինչպես նաև թողարկել է երկու ռադիո հիթ ԱՄՆ-ում՝ «Wash It Away» 1997 թվականին և «Time Ago»։ 1999 թվականին խումբը դադարեցրեց իր աշխատանքը Geffen Records լեյբլի հետ և պայմանագիր կնքեց Epic Records-ի հետ։ Սակայն այս լեյբլի հետ ոչ մի ալբոմ չի թողարկել և 2 տարուց դադարել է աշխատել։

Այժմ խումբը ոչ մի լեյբլի հետ պայմանագիր չունի ստորագրած։ Խումբը թողարկել է մեկ մինի ալբոմ և երեք ալբոմներ (2010 թվականի հոկտեմբերին)։ Passion Leaves a Trace ալբոմը թողարկվել է 2007 թվականին։ Ալբոմի կազմում է Mine Again սինգլը, որը խմբին մեծ ճանաչում է բերել համացանցում։ Այժմ խմբի հիմնական անդամներն են՝ Փոլ Դյուրեմը և Էնդի Էլիսը, նրանց ձայնագրման գործում աջակցում են Իսահակ Քարփենթերը և Բրայան Փատուրալսկին։

Պատմություն

Your Body Above Me

Փոլ Դյուրեմի երաժշտական կարիերան սկսվել է իր հայրենի քաղաքում՝ Տուին-Ֆոլսում, երբ նրան առաջարկել են երգել տեղի երգչախմբում։ Օբերլինի քոլեջն ավարտելուց հետո Դյուրեմը ուսուցիչ է աշխատել Սան Ֆրանցիսկոյի հյուսիսային երկրամասում, միևնույն ժամանակ ստեղծել է իր առաջին երաժշտական խումբը, որը կոչվում էր Durham։ Խումբը չի ունեցել պաշտոնական թողարկումներ, միայն ձայնագրություններից մի քանիսը հրապարակվել են 2004 թվականին, որպես Փոլ Դյուրեմի սոլո ալբմի մի մաս (Ten Million Years)։ 1995 թվականին խումբը դադարել է գործել։ Փոլ Դյուրեմը պայմանագիր է կնքել բաս կիթառահար Ջեֆ Սթենֆիլդի, կիթառահար Մայքլ Բելֆերի և թմբկահար Բրայան Հեդի հետ։ Խմբի անունը կազմված է երկու խմբերի անուններից՝ Black Sabbath և Stereolab։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • Your Body Above Me (Geffen, հոկտեմբերի 21, 1997)
  • I Feel Fine (2003, ինքնաթողարկում)
  • See the Sun (հունիս, 2005, ինքնաթողարկում)
  • Your Body Above Me: The Director’s Cut (հոկտեմբեր, 2006, ինքնաթողարկում)
  • Passion Leaves a Trace (հունվարի 16, 2007, ինքնաթողարկում)
  • Technologie ( հունիս, 2007, գործիքավորում և Բ կողմ, ինքնաթողարկում)
  • Give Us Sugar (օգոստոս, 2009; Բ կողմ, ինքնաթողարկում)
  • Two Strangers (հոկտեմբեր, 2010, ինքնաթողարկում)
  • Unplugged (նոյեմբեր, 2011, ինքնաթողարկում)

Սոլո և կողմնակի ծրագրեր

  • Ten Million Years - Songs from the Nineteen Nineties (Փոլ Դյուրեմ, ինքնաթողարկում, 2004)
  • Cake or Death (Cake or Death, ինքնաթողարկում, փետրվար, 2006)
  • Mirror Ball Associates: Covers, Vol. 1 (Mirror Ball Associates, ինքնաթողարկում, 2008)
  • Stray Palace EP (Stray Palace, ինքնաթողարկում, 2009)

Հայտնի սինգլներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Black Lab - Official Website
  • Black Lab on Facebook
  • Black Lab on Vimeo
  • Black Lab on YouTube
  • Black Lab-ի պաշտոնական էջը Myspace կայքում


Text submitted to CC-BY-SA license. Source: Black Lab by Wikipedia (Historical)