Aller au contenu principal

Օսկարի 45-րդ մրցանակաբաշխություն


Օսկարի 45-րդ մրցանակաբաշխություն


Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1973 թվականի մարտի 27-ին, Dorothy Chandler Pavilion-ում (Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Մրցանակաբաշխության վարողներն էին Հոլիվուդյան աստղեր՝ Քերոլ Բյորնեթը, Մայքլ Քեյնը, Չառլթոն Հեսթոնը և Ռոք Հադսոնը։ ԱՄՆ-ում այն հեռարձակվում էր NBC հեռուստաալիքով։ Այս մրցանակաբաշխությունը լի է տարբեր հետաքրքիր փաստերով ու իրադարձություններով։

Եվ «Կնքահայրը», և «Կաբարե» ֆիլմերը, թեկնածության էին առաջադրվել տասը անվանակարգերում։ «Կաբարեն» ստացավ ութը մրցանակ, գրավելով կարևոր անվանակարգերի մի մասը։ «Կնքահայրը» արժանացավ միայն երեքի, սակայն ամենագլխավորների. լավագույն ֆիլմ (Ալբերտ Ս. Ռադդի), լավագույն դերասան (Մառլոն Բրանդո, որը հրաժարվեց մրցանակից) և լավագույն ադապտացված սցենար (Մարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)։

Պատկերադարան

Հաղորդավարներ

Լավագույն ռեժիսոր

Լավագույն դերասան

Լավագույն դերասանուհի

Բազմաթիվ անվանակարգերով ֆիլմեր

Հաղթողներ և թեկնածուներ

Հաղթողներն ընդգծված են թավատառ տեքստով.

Հատուկ մրցանակներ

  • Մրցանակ ազատ ձեռքբերումների համար - Լ.Բ. Էբբոթ և Ա.Դ. Ֆլաուերս - «Պոսեյդոնի արկածները» - վիզուալ էֆեկտների համար
  • Մրցանակ նշանավոր ձեռքբերումների համար կինեմատոգրաֆում (Պատվավոր Օսկար).
  • Չարլզ Ս. Բորեն
  • Էդվարդ Հ. Ռոբինսոն (պարգևատրված է հետմահու)
  • Ջին Հերշոլտի անվան մրցանակ - Ռոզալինդ Ռասելլ

Գիտատեխնիկական մրցանակներ

  • II դասակարգ. գիտա-տեխնիկական մրցանակներ.
  • Ջոզեֆ Է. Բլուֆ, էլեկտրոնային լուսանկարնչության և պատկերը տեսաժապավենից կինոժապավենի անցկացնելու ոլորտում հետազոտությունների և աշխատատությունների համար։
  • Էդվարդ Հ. Ռեյհարդ, Հովարդ Թ. Լազար, Էդվարդ Էֆրոն, Կինոֆիլմի տպագրության վերահսկման համար, համակարգչային լուսային փականով համակարգի նախագծման համար։
  • Panavision, Inc - Պանաֆլեքս (անգլ.՝ Panaflex) կինոխցիկի նախագծման և ստեղծման համար։
  • III դասակարգ. տեխնիկական ձեռքբերումների մրցանակ.
  • Photo Research Division of Kollmorgen Corp., PSC Technology Inc., Acme Products Division - կինոֆիլմի տպիչների համար Spectra Film Gate Photometer ստեղծելու համար։
  • Carter Equipment Co., Inc., Ramtronics - կինոֆիլմի տպիչների համար Ramtronics լուսային փականով լուսաչափի ստեղծելու համար։
  • Դեվիդ Դեգենքոլբ, Հարրի Լարսոն, Մանֆրեդ Միհելսոն, Ֆրեդ Սքոբի (DeLuxe General Inc.) - համակարգչային կինոֆիլմերի տպիչների և ընթագքը վերահսկող համակարգի մշակելու համար։
  • Ժիրո Մուհայի, Ռյուշո Հիրոուս (Canon, Inc.), Ուիլթոն Ռ. Հոլմ (AMPTP Motion Picture and Television Research Center) - կինոֆիլմի լուսանկարչության համար Canon Macro Zoom Lens ոսպնապակի մշակելու համար։
  • Ֆիլիպ Վ. Փալմքուիսթ, Լեոնարդ Լ. Օլսոն (3M Company), Ֆրենկ Փ. Կլարկ (AMPTP Motion Picture and Television Research Center) - գունավոր կինոֆիլմերում նկարահանման համար նախատեսված Նեքստել (անգլ.՝ Nextel) կեղծ արյան ստեղծման համար։
  • Է. Հ. Գեյսլեր, Ջ. Մ. Բերգրեն (Wil-Kin Inc.) - Ultra-Vision Motion Picture Theater Projection System համակարգի ստեղծելու համար։
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Հետաքրքիր փաստեր

  • Մառլոն Բրանդոն, որը հաղթող ճանաչվեց լավագույն դերասան անվանակարգում՝ «Կնքահայրը» ֆիլմի համար, հրաժարվեց մրցանակից։ Իր փոխարեն նա բեմ ուղարկեց մի հնդկական ազգային հագուստ հագած երիտասարդ կնոջ։ Վերջինս ներկայացավ որպես Փոքրիկ Պերուի բնակիչ։ Նա մի էմոցիոնալ ճառ կարդաց Բրանդոյի անունից, որում դերասանը քննադատում էր այն, թե ինչպես են ամերիկյան կինոյում ներկայացված Ամերիկայի արմատական ժողովուրդները (հնդիկները)։ Փոքր հետաքննությունը ցույց տվեց, որ այդ երիտասարդ կինը ամենևին էլ Փոքրիկ Պերուի բնակիչ չէր, այլ սկսնակ դերասանուհի, Բրանդոյի ընկերուհին։
  • «Կնքահայրը» ֆիլմի միանգամից երեք դերակատարներ՝ Ալ Պաչինոն, Ռոբերտ Դյուվալն ու Ջեյմս Կանը, թեկնածության էին առաջադրվել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
  • Գրող Մարիո Պյուզոն, որը հաղթող ճանաչվեց լավագույն ադապտացված սցենար անվանակարգում՝ «Կնքահայրը» ֆիլմի համար, չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։ Իր փոխարեն, մրցանակը ստացավ Պյուզոյի աղջիկը՝ Էնն Պյուզոն։
  • «Կնքահայրը» ֆիլմը հեռացվել էր լավագույն երաժշտություն անվանակարգի թեկնածուներից, երբ պարզվեց, որ սաունդթրեքի երաժշտական թեմաներից մեկը, նախկինում հնչել էր «Ֆորտունելլա» (1958) ֆիլմում։
  • Չառլի Չապլինի Բեմի լույսերը ֆիլմը, որը հաղթանակ տարավ լավագույն երաժշտություն անվանակարգում, նկարահանվել էր դեռ 1952 թվականին, սակայն մինչև 1972 թվականը չէր ցուցադրվել ԱՄՆ-ում։ Այդպիսով ֆիլմը Օսկարի արժանացավ, նկարահանումից միայն քսան տարի անց, սահմանելով լիովին ռեկորդ։
  • Դերասան Էդվարդ Հ. Ռոբինսոնը, մահացել էր մրցանակաբաշխությունից երկու ամիս առաջ։ Նրան հատուկ մրցանակը, ստացավ Ռոբինսոնի այրին՝ Ջեյն Ռոբինսոնը։
  • Առաջին անգամ, դերասանական թեկնածուների մեջ առկա էին երեք սևամորթներ. Փոլ Ուինֆիլդը՝ «Սաունդեր» ֆիլմի գլխավոր դերակատարը, Սիսել Թայսոնը՝ նույն ֆիլմի գլխավոր կանացի դերակատարը, և Դայանա Ռոսսը՝ «Լեդին երգում է բլյուզ»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • http://www.oscars.org/awards/academyawards/legacy/ceremony/45th-winners.html Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
  • «Academy Awards, USA»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Օսկարի 45-րդ մրցանակաբաշխություն by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Օսկարի 88-րդ մրցանակաբաշխություն
  2. Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար
  3. Օսկար լավագույն երգի համար
  4. Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
  5. Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
  6. Օսկար հատուկ նվաճումների համար
  7. Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար
  8. Նիկոլ Քիդման
  9. Օսկար լավագույն մոնտաժի համար
  10. Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
  11. Beauty Behind the Madness
  12. Էնի Լենոքս
  13. Ջասթին Թիմբերլեյք
  14. Ալեքս Հոննոլդ
  15. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  16. Դենիս Հոփեր
  17. Թինա Թըրներ
  18. Գալակտիկայի պահապանները (ֆիլմ)
  19. Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
  20. Միզերի (վեպ)