Aller au contenu principal

Լեոնիդ Պաստեռնակ


Լեոնիդ Պաստեռնակ


Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակ (ռուս.՝ Леонид Осипович Пастернак, փաստաթղթերի համաձայն՝ Ավրում Իցխոկ-Լեյբ (ռուս.՝ Аврум Ицхок-Лейб) կամ Իսահակ Իոսիֆովիչ, Պաստեռնակ ռուս.՝ Исаак Иосифович, Пастернак, նաև Պոստեռնակ (ռուս.՝ Постернак), մարտի 22 (ապրիլի 3), 1862, Օդեսա, Q25433208?, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1945(1945-05-31)[…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ռուս գեղանկարիչ և գծանկարիչ, ժանրային կոմպոզիցիաների ու գրքերի նկարազարդումների վարպետ։ Գրող Բորիս Պաստեռնակի ու ճարտարապետ Ալեքսանդր Պաստեռնակի հայրն է։

Կենսագրություն

Ավրում Իցխոկ-Լեյբ Պոստեռնակը ծնվել է 1862 թվականի մարտի 22-ին (նոր տոմարով՝ ապրիլի 3) Օդեսայում, հրեայի ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում եղել են ևս հինգ երեխաներ։ Նրա հայրը՝ Իոսիֆ (Օսիպ) Կիվովիչ Պոստեռնակը, վարձակալել է Սլոբոդկայի Ռոժդեստվենսկի փողոցի № 9 տանը տեղակայված հյուրանոցի ութ համար, ուր տեղափոխվել է ապագա նկարչի ողջ ընտանիքը, երբ նա դեռ երեխա էր։ Պապը՝ Կիվա-Իցխոկ Պոստեռնակը, եղել է Օդեսայի հրեական հուղարկավորումների եղբայրության (խևրա կադիշա) հիմնադիրներից մեկը։

Մանուկ հասակում հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ, սակայն ծնողները հավանության չեն արժանացրել նրա այդ հակումը։ 1879 թվականից մինչև 1881 թվականը Լեոնիդը սովորել է Օդեսայի նկարչական դպրոցում, սակայն նկարչի մասնագիտությունն ընտրել է ոչ միանգամից։ 1881 թվականին նա ընդունվել է Մոսկվայի համալսարան և երկու տարի սովորել բժշկական ֆակուլտետում։ 1883 թվականին տեղափոխվել է Նովոռոսիյսկի համալսարան (Օդեսա), որտեղ երկու տարի սովորել է իրավաբանական ֆակուլտետում մինչև 1885 թվականը (1883-1884 ակադեմիական տարվա ուսանողների և 1885 թվականի շրջանավարտների ցանկում գրանցված է որպես Իցխոկ Պոստեռնակ, ռուս.՝ Ицхок Постернак

Համալսարանական կրթությանը զուգահեռ Լեոնիդ Պաստեռնակը շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։ 1882 թվականին նա պարապել է Մոսկվայում՝ Ե. Սորոկինի դպրոց-ստուդիայում։ 1880-ական թվականների կեսերին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է Գերտերիխին ու Լիցեն-Մեյերին, ինչպես նաև օֆորտի դասեր է առել Իվան Շիշկինից։

Այն բանից հետո, երբ նրա «Նամակ տնից» (ռուս.՝ «Письмо из дому») նկարը Տրետյակովյան պատկերասրահի համար գնում է Պավել Տրետյակովը, նա որոշում է տեղափոխվել Մոսկվա, որտեղ 1889 թվականին ամուսնանում է դաշնակահարուհի Ռոզալիա Իսիդորովնա (Ռայցա կամ Ռոզա Սրուլևնա) Կաուֆմանի հետ, ով մինչ այդ դասավանդում էր Ռուսական երաժշտական միության Օդեսայի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում (առաջին որդու՝ Բորիսի ծննդյան մասին սինագոգային գրությունում հիշատակվում է որպես Իսահակ Իոսիև Պոստեռնակ

Լեոնիդ Պաստեռնակը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ամենամյա ցուցահանդեսներին։ Անդամակցել է «Արվեստի աշխարհ» միությանը։ 1880-ական թվականների վերջին ու 1890-ական թվականների սկզբին դասավանդել է նկարիչ-ճարտարապետ Անատոլի Գունստի Գեղեցիկ արվեստների ուսումնարանում։ 1894 թվականին Լեոնիդ Պաստեռնակը հրավիրվում է դասավանդելու Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում և համաձայնում՝ նախապես պայմանավորվելով, որ չի կնքվելու։

1921 թվականին Լեոնիդ Պաստեռնակը կնոջ ու դուստրերի հետ մեկնել է Գերմանիա բուժվելու նպատակով, սակայն ապաքինվելուց հետո նրանք չեն վերադարձել ԽՍՀՄ։ Տարագրության ընթացքում Լեոնիդ Պաստեռնակն ստեղծել է Ալբերտ Այնշտայնի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Դ. Օսբորնի դիմանկարները։ 1924 թվականին մասնակցել է դեպի Պաղեստին կատարված պատմաազգագրական գիտարշավի, որ կազմակերպել էր Ա. Է. Կոգանը։ Գրել է եբրայերեն ու ռուսերեն լույս տեսած «Ռեմբրանդտն ու հրեականությունը նրա արվեստում» (ռուս.՝ «Рембрандт и еврейство в его творчестве», 1923) գիրքը։

1938 թվականին հեռացել է Գերմանիայից ու բնակություն հաստատել Անգլիայում։

Լեոնիդ Պաստեռնակը մահացել է 1945 թվականի մայիսի 31-ին Օքսֆորդում։ Ռոզալյա Պաստեռնակը մահացել էր նրանից առաջ՝ 1939 թվականին։

Լեոնիդ Պաստեռնակի անունով կոչվել է փողոց Թել Ավիվում։

Նկարչի ծննդյան 150-ամյակի առթիվ Օդեսայում տեղի է ունեցել նրա աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաև բացվել է հուշատախտակ, ինչին ներկա են եղել նրա ժառանգները։

Ընտանիք

  • Կինը՝ Ռոզալիա Իսիդորովնա (Ռայցա կամ Ռոզա Սրուլևնա) Կաուֆման,
  • Որդի՝ Բորիս Պաստեռնակ, գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր,
    • Թոռնուհի՝ Ելենա Պաստեռնակ, բանասեր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր,
    • Թոռ՝ Եվգենի Պաստեռնակ,
  • Որդի՝ Ալեքսանդր Պաստեռնակ, ինժեներ, ճարտարապետ, քաղաքաշինարար ու մանկավարժ,
  • Դուստր՝ Ժոզեֆինա Պաստեռնակ,
  • Դուստր՝ Լիդիա Պաստեռնակ,
    • Թոռնուհի՝ Լիզա Պաստեռնակ-Սլեյտեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր,
  • Զարմուհի (քրոջ՝ Խասի Իոսիֆովնա Պաստեռնակի ու գյուտարար Միխայիլ Ֆիլիպովիչ Ֆրեյդենբերգի դուստրը)՝ Օլգա Միխայլովնա Ֆրենդենբերգ, բանասեր,
  • Լեոնիդ Պաստեռնակի քրոջ՝ Եկատերինա Օսիպովնա Յակոբսոնի թոռն է ֆրանսիացի նկարիչ Ֆիլիպ Գերմանովիչ Գոզիասոնը։

Աշխատանքներ

  • Աշխատելիս (ռուս.՝ За работой), էտյուդ, յուղաներկ
  • Ա. Ռուբինշտեյնի դիմանկարը (1886)
  • Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի նկարազարդումներ
  • Լև Տոլստոյի «Հարություն» վեպի նկարազարդումներ (1899)
  • Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի նկարազարդումներ (1891),
  • Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմի նկարազարդումներ (1891)
  • «Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսուցիչների խորհրդի նիստ» (1902)
  • Լև Տոլստոյն ընտանիքի հետ Յասնայա Պոլյանայում (1902)
  • «Լուրեր հայրենիքից» (ռուս.՝ Вести с родины)
  • Ս. Ս. Շայկևիչի դիմանկարը
  • Ա. Բ. Վիսոցկայայի դիմանկարը, 1912, գունամատիտ
  • Ա. Բ. Վիսոցկայայի դիմանկարը, 1912, գունամատիտ
  • Մաքսիմ Գորկու դիմանկարը (1906)
  • Ա. Ն. Սկրյաբինի դիմանկարը (1909)
  • Իլ. Մ. Մեչնիկովի դիմանկարը (1911)
  • Վյաչեսլավ Իվանովի դիմանկարը (1915)
  • Երաժշտության դասեր, 1909, գունամատիտ
  • Հարազատների մոտ (1891), յուղաներկ, կտավ

Մատենագրություն

  • Л. Пастернак. Рембрандт и еврейство в его творчестве. Берлин։ Издательство С. Д. Зальцмана, 1923 (на русском языке); Берлин։ Явне, 1923 (на иврите).

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Леонид Пастернак на «Родоводе». Дерево предков и потомков
  • Leonid Pasternak’s site Արխիվացված 2008-07-24 Wayback Machine
  • Biography of Leonid Pasternak
  • Evgeny Pasternak Творчество Л. Пастернака
  • Биография Пастернака
  • Биография Пастернака Արխիվացված 2005-02-21 Wayback Machine
  • Биография Пастернака Արխիվացված 2005-05-03 Wayback Machine
  • Биография Արխիվացված 2006-06-11 Wayback Machine
  • Биография Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
  • Леонид Осипович Пастернак. Россия в карандаше(չաշխատող հղում) на сайте Руниверс
  • «Борис Пастернак. Жизнь замечательных людей.» Книга Дм. Быкова содержит много интересных сведений про отца поэта.
  • Пастернаки в Англии

Text submitted to CC-BY-SA license. Source: Լեոնիդ Պաստեռնակ by Wikipedia (Historical)