Aller au contenu principal

Քրիստոֆեր Ռիվ


Քրիստոֆեր Ռիվ


Քրիստոֆեր Դ'Օլե Ռիվ (անգլ.՝ Christopher D'Olier Reeve, սեպտեմբերի 25, 1952(1952-09-25)[…], Նյու Յորք, Նյու Յորք - հոկտեմբերի 10, 2004(2004-10-10)[…], Կիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, Էմմի մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ռիվը ծնվել է Նյու Յորք քաղաքում, լրագրողուհի Բարբարա Պիտնիի և բանաստեղծ-վիպասան Ֆրանկլին Դ'Օլե Ռիվի (1928 -2013 թթ.) ընտանիքում։ Քրիստոֆերի երկու ծնողների նախնիները եղել են անգլիացիներ և Ամերիկա են եկել 1600-ական թվականներին։ Քրիստոֆերի հոր պապը՝ Ֆրանկլին Դ'Օլեն (1877-1953 թթ.), 1919-1920 թվականներին եղել է Ամերիկյան լեգեոնի առաջին հրամանատարներից, իսկ պապը՝ Ռիչարդ Հենրի Ռիվը եղել է «Prudential Financial» ամերիկյան ապահովագրական և ներդրումային ընկերության գլխավոր տնօրենը ավելի քան 25 տարի։

Քրիստոֆեր Ռիվը համաշխարհային համբավ է ձեռք բերել 1978 թվականին՝ նկարահանվելով «Սուպերմեն» ֆիլմում։ Նրա մնացած ֆիլմերը մնացել են ավելի քիչ տեսանելի։ Ֆիլմի նկարահանումներից բացի նա խաղացել է թատրոնում, մասնակցել է մի շարք հանրային և գիտական ծրագրերի, բարեգործական միջոցառումների և տարբեր երկրներում մասնակցել արվեստագետների աջակցության, շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված ծրագրերի։ Երեխաների և մարդու իրավունքների պաշտպանության գործում համագործակցել է «Միջազգային համաներում» (անգլ.՝ «Amnesty International») կազմակերպության հետ։

Ռիվը եղել է հեծանվորդ, ջրասուզորդ, զբաղվել է առագաստասպորտով, նվագել է դաշնամուր, երկու անգամ միայնակ փոքրիկ ինքնաթիռով թռչել է Ատլանտյան օվկիանոսի վրայով։

1995 թվականի մայիսի 27-ին Վիրջինիա նահանգում ընկել է ձիուց, ինչի հետևանքով կոտրվել է ողնաշարը։ Բժիշկները չեն կարողացել նրան ոտքի կանգնեցնել և նա մնացել է հաշմանդամ։ Նա չէր կարողանում ինքնուրույն շնչել, խոսում էր հատուկ սարքի միջոցով։ Դրանից հետո նա իրեն նվիրեց վերականգնողական թերապիայի և կնոջ հետ միասին բացեց հաշմանդամների համար ինքնուրույն ապրելու կենտրոն։ Չնայած այդ ամենին Քրիստոֆեր Ռիվն աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանվել է ֆիլմերում և զբաղվել հասարակական գործունեությամբ։

Մահացել է 2004 թվականի հոկտեմբերի 10-ին սրտի կաթվածից։

Ընտանիք

Ռիվն ամուսնացել է 1992 թվականի ապրիլին Դանե Մորոզինայի հետ։ Նույն թվականի հունիսին ծնվել է նրանց որդին՝ Ուիլյամը։ Ռիվը բացի այդ ունի ևս երկու երեխա Գայ Էկստոնից՝ Մեթյուն ( 1979 թ.) և Ալեքսանդրան (1983 թ.)։ 2015 թվականի հունիսի 13-ին Ալեքսանդրան որդի է ունեցել, որին անվանել էն Քրիստոֆեր Ռասսել Ռիվ Ջիվենս՝ ի պատիվ պապին։

Մրցանակներ

  • «Ոսկե գլոբուս» մրցանակ (1997 թ.)
  • «Էմմի» մրցանակ (1997 թ., 1998 թ., 2003 թ.)
  • BAFTA մրցանակ (1979 թ.)
  • «Ոսկե ազնվամորի» (1989 թ.)
  • ԱՄՆ-ի ռեժիսորների «Գիլդիայի» մրցանակ (2005 թ.)
  • ԱՄՆ-ի դերասանների «Գիլդիայի» մրցանակ (1999 թ.)
  • «CableACE Award» մրցանակ (1997 թ.)
  • «Սատուրն» մրցանակ (1979 թ., 1981 թ., 1982 թ., 1983 թ., 1984 թ.)

Ֆիլմեր

Աղբյուրներ

  • КРИСТОФЕР РИВ
  • Քրիստոֆեր Ռիվը ելույթի պահին, Տեսանյութ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Քրիստոֆեր Ռիվ by Wikipedia (Historical)