Aller au contenu principal

Թոր. Ասգարդի պատմությունները


Թոր. Ասգարդի պատմությունները


Թոր. Ասգարդի պատմությունները (անգլ.՝ Thor: Tales of Asgard), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Lionsgate» ստուդիայում։ Այն «Lionsgate» և Marvel Animation ստուդիաների 8-րդ ֆիլմն է։ Ֆիլմը 2011 թվականի մայիսի 17-ին թողարկվել է DVD և Blu-ray ձևաչափերով։

Սյուժե

Մինչև ամենակարող Մյոլնիր մուրճի ստեղծումը գոյություն ուներ սուրը։ Հենց նրա հետևից էլ ուղևորվում է Թորը։ Գաղտնի լքելով Ասգարդը` նա և նրա եղբայր Լոկին ուղևորվում են այդ սուրը որոնելու։ Եվ այն, ինչը պետք է ուրախ ճանապարհորդություն և գանձերի որոնում լիներ, վերածվում է մահացու վտանգի։ Չնայած դրան` Թորը պետք է ցույց տա իրեն. չէ՞ որ նա Օդինի որդին է և արժանի է իր ճակատագրին։

Հնչյունավորման դերասաններ

  • Մեթյու Վոլֆ` Թոր
  • Ռիկ Գոմես` Լոկի
  • Տարա Սթրոնգ` Սիֆ
  • Էլիսթեր Էբելլ` Ֆանդրալ
  • Փոլ Դոբսոն` Խոգուն
  • Բրենտ Չեփման` Վոլստագ
  • Քրիստոֆեր Բրիթոն` Օդին
  • Ռոն Հելդեր` Ալգրիմ
  • Քեթի Վեսելակ` Բրունհիլդա
  • Մայքլ Դոբսոն` Հեյրմար
  • Ջոն Նովակ` Տրիմ
  • Էշլի Բոլլ` Արոմա
  • Բրիան Դրումոնդ` Ֆենրիր

Քննադատություն

IGN-ից Սինդի Ուայթը մուլտֆիլլմը 10-ից 7.0 է գնահատել` ասելով. «Երբ խոսքը գնում է մուլտֆիլմի` միանգամից DVD ձևաչափով թողարկման մասին, ապա DC և Warner Bros.-ը Marvel ստուդիային հեշտորեն գերազանցում են անիմացիայի որակով, օրիգինալությամբ և սյուժեով։ Բայց ընդհանուր առմամբ դիտումը դրական հույզեր է առաջացնում։ Քոֆի Օութլեյվն ասում է. «Հնարավոր է, դուք չեք ցանկանա այս մուլտֆիլմը նորից ու նորից դիտել, բայց եթե դուք ուրախ Marvel երկրպագուն եք, ապա այս մուլտֆիլմը հենց ձեզ համար է»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Թոր. Ասգարդի պատմությունները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Marvel Animation Age Արխիվացված 2019-08-18 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Թոր. Ասգարդի պատմությունները by Wikipedia (Historical)



INVESTIGATION