Aller au contenu principal

Թարա Սթրոնգ


Թարա Սթրոնգ


Թարա Լին Սթրոնգ (անգլ.՝ Tara Lyn Strong, փետրվարի 12, 1973(1973-02-12), Տորոնտո, Կանադա), կանադա-ամերիկացի կատակերգակ դերասանուհի, հնչունավորման դերասանուհի, երաժիշտ և երգչուհի։ Նրան մեծ ճանաչում են բերել «Կախարդական ծնողները», «Մուլտռեալիթի», «Բեն 10», «Final Fantasy X», «Ընկերությունը հրաշքն է», «Յունիկիթի» նախագծերում աշխատանքները և օրիորդ Քոլինս մշտական դերը «Դեպի մեծ ժամանակներ» սերիալում։

Կենսագրություն և կարիերա

Թարա Սթրոնգը ծնվել և մեծացել է Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում՝ Սիդ և Լյուսի Չերինդովի (որն ունեցել է օգտակար իրերի, քաղցրավենիքի և «Wiz» խաղալիքների սեփական խանութ) հրեական ընտանիքում։ 2017 թվականին Սթրոնգը Թվիթթերի իր էջում գրել է, որ իր ընտանիքը պատկանում է ռուսական հրեաներին, որոնք Կանադա են արտագաղթել Ռուսական կայսրությունում հրեաների ջարդերի պատճառով, բայց չի հստակեցրել, թե որ դարաշրջանում։ Թարան դերասանական կարիերան սկսել է չորս տարեկան հասակում, երբ դպրոցական բեմադրությունում խաղացել է գլխավոր դեր։ Շուտով սկսել է խաղալ իդիշական թատրոնում և քանի որ չգիտեր լեզուն, պարզապես հիշել և սովորել է իր դերի բառերը։ Այդ ընթացքում նաև ելույթ է ունեցել Տորոնտոյի հրեական թատրոնում՝ «Night of Stars» բեմադրությունում։

13 տարեկան հասակում Սթրոնգը ընդունվել է արվեստի դպրոց, որտեղ էլ «Limelight» ֆիլմում ստացել է առաջին պրոֆեսիոնալ դերը։ Իսկ հետո «Hello Kitty’s Furry Tale Theater» ֆիլմում ստացել է գլխավոր դեր։ Մինչև Լոս Անջելես տեղափոխվելը (կապված 1994 թվականի երկրաշարժի հետ) նկարահանվել է «Mosquito Lake» կարճամետրաժ սիթքոմում։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

Հեռուստաֆիլմեր և Հեռուստասերիալներ

Մուլտսերիալներ

Տեսախաղեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք(անգլ.)

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Թարա Սթրոնգ by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Պատանի տիտաններ, առաջ (մուլտֆիլմ)
  2. Թեդ (ֆիլմ)
  3. Աֆրոսամուրայ
  4. Շատ տարօրինակ դրախտ
  5. Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին
  6. Կատարելագործված Սարդ-Մարդը
  7. Տանը գտնվող թզուկները
  8. Ջրահարսը. Արիելի պատմության սկիզբը
  9. Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ
  10. Ստյուարտ Լիթլ 3։ Բնության կանչը
  11. Թոր. Ասգարդի պատմությունները
  12. Իմ փոքրիկ պոնի։ Ընկերությունը հրաշք է
  13. Կախարդական ծնողները
  14. Լերոյը և Ստիչը
  15. Թոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմություն
  16. Բեն 10
  17. Տարզանը և Ջեյնը
  18. Սառցե դարաշրջան (մուլտֆիլմ, 2002)
  19. Թեդ 2
  20. Ռիկ և Մորտի


INVESTIGATION