Aller au contenu principal

Մարգո Ռոբի


Մարգո Ռոբի


Մարգո Էլիս Ռոբի (անգլ.՝ Margot Elise Robbie, հուլիսի 2, 1990(1990-07-02), Dalby, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Հարևաններ» հեռուստասերիալում Դոնա Ֆրիդմենի և «Պան Ամերիքան»-ում Լորա Քեմերոնի դերերից, «Ընկերը ապագայից» «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում ունեցած դերակատարումներից։

Վաղ տարիներ

Ծնվել է 1990 թվականի հուլիսի 2-ին, Ավստրալիայի Քուիսնլենդ նահանգի Գոլդ Քոսթ քաղաքում՝ ֆերմեր Մայք Ռոբիի և ֆիզիոթերապևտ Սառա Քեսլերի ընտանիքում։ Երեք երեխաներից ամենամեծն է։ Մանկությունն անցկացրել է Գոլդ Քոսթում՝ պապի և տատի ֆերմայում։ 2007 թվականին Ռոբին ավարտել է հայրենի քաղաքի «Սամերսեթ» քոլեջը, ապա 17 տարեկանում տեղափոխվել Մելբուրն՝ դերասանական կարիերա սկսելու համար։

Գործունեություն

Հեռուստատեսությունում առաջնաելույթը կատարել է 2008 թվականին։ Հայտնի է դարձել «Հարևաններ» և «Պան Ամերիքան» հեռուստասերիալներում հանդես գալուց հետո։ Այնուհետև նկարահանվել է «Ընկերը ապագայից», «Ուոլ սթրիթի գայը», «Ֆոկուս» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Esquire» ամսագրում։

2016 թվականին թողարկված «Ինքնասպանների խումբ» ֆիլմում խաղացել է Հարլի Քուինի դերը։

Անվանակարգումներ և մրցանակներ

  • 2009՝ առաջադրվել է «Logie Awards» մրցանակին, «Most Popular New Female Talent» կատեգորիայում («Հարևաններ»)։
  • 2011՝ առաջադրվել է «Logie Awards» մրցանակին, «Most Popular Actress» կատեգորիայում («Հարևաններ»)։
  • 2014՝ ստացել է «Empire Awards» մրցանակը, «Best Female Newcomer» կատեգորիայում («Ուոլ սթրիթի գայլը»)։
  • 2015՝ առաջադրվել է «BAFTA» մրցանակին, «EE Rising Star Award» կատեգորիայում։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Մարգո Ռոբին Internet Movie Database կայքում Internet Movie Database կայքում (անգլ.)
  • Մարգո Ռոբին Թվիթթերում

Text submitted to CC-BY-SA license. Source: Մարգո Ռոբի by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Սկանդալ (ֆիլմ, 2019)
  2. Տարզան։ Լեգենդ
  3. Ուոլ Սթրիթի գայլը (ֆիլմ, 2013)
  4. FHM
  5. Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ, 2021)
  6. Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին
  7. Բարբի (ֆիլմ)
  8. Հանա Մոնտանա։ Ֆիլմ
  9. Հանա Մոնտանա (հեռուստասերիալ)
  10. Մի անգամ Հոլիվուդում
  11. Էլենի օրագիրը
  12. Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին (ֆիլմ)
  13. DC-ի ընդլայնված տիեզերք
  14. Մարտին Սկորսեզե
  15. Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ)
  16. DC կինեմատոգրաֆիական տիեզերքի կերպարների ցուցակ
  17. 72-րդ BAFTA մրցանակաբաշխություն
  18. Էվան ՄաքԳրեգոր
  19. Բեն Աֆլեք
  20. Ամստերդամ (ֆիլմ)