Aller au contenu principal

Ադելի սկավառակագրություն


Ադելի սկավառակագրություն


Անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ Ադելը թողարկել է երեք ստուդիական ալբոմ, մեկ վիդեոալբոմ, երկու ընդլայված պիես և 17 սինգլ։ Ադելը պայմանագիր է կնքել XL-ի հետ 2006 թվականին և թողարկել է իր առաջին «19» ալբոմը 2008 թվականին։ Ալբոմը առաջին հորիզոնական է զբաղեցրել ալբոմների բրիտանական հիթ-շքերթում, իսկ նրա «Chasing Pavements» սինգլը երկրորդ հորիզոնական է զբաղեցրել սինգլների բրիտանական հիթ-շքերթում։ Եվս մեկ սինգլ՝ «Make You Feel My Love»-ը, առաջին հորիզոնական է զբաղեցրել Նիդեռլանդներում։

«21»-ը՝ Ադելի երկրորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2011 թվականի հունվարի 19-ին։ Ալբոմը անմիջապես սերտիֆիկացվել է որպես պլատինե բրիտանական ձայնագրական ինդուստրիայի կողմից, դեբյուտելով առաջին հորիզոնականին։ 21-ը 24 շաբաթ եղել է Billboard 200-ի բարձրագույն դիրքին ԱՄՆ-ում թողարկվելուց հետո։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Rolling in the Deep»-ը նույնպես առաջին հորիզոնական է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում և դարձել է նրա առաջին «առաջին հորիզոնականը» ամերիկյան Billboard Hot 100-ում։ Երկրորդ սինգլը՝ «Someone like You»-ն թողարկվել է 2011 թվականի փետրվարին և բարձրագույն դիրքին է հասել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Դա նաև դարձել է նրա երկրորդ «առաջին հորիզոնականը» ԱՄՆ-ում։ «Set Fire to the Rain»-ը թողարկվել է որպես ալբոմից երրորդ սինգլ Եվրոպայում և դարձել է ԱՄՆ-ում նրա երրորդ «առաջին հորիզոնականը»։ 2012 թվականին հաստատվել է, որ Ադելը գրելու և թողարկելու է նոր երգ Ջեյմս Բոնդի թեմատիկայով։ Այդ նույն թվականի հոկտեմբերին նա թողարկել է «Skyfall» երգը, որը երկրորդ տեղ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում, ութերորդ՝ ԱՄՆ-ում, և բարձրագույն դիրք՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում։ Նա նույնպես Օսկար մրցանակ է ստացել «Skyfall» երգի համար, որպես ֆիլմի համար լավագույն օրիգինալ երգ։

«25»-ը, Ադելի երրորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին։ Դա դարձել է 2015 թվականի ամենավաճառվող ալբոմը, 17,4 միլիոն վաճառված պատճեններով։ «Hello»-ն թողարկվել է որպես ալբոմի գլխավոր սինգլ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին և բարձրագույն դիրքեր է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում, որտեղ դա դարձել է նրա երկրորդ բրիտանական «առաջին հորիզոնական» սինգլը։ Երգը դեբյուտել է Միացյալ Նահանգներում, առաջին տեղ զբաղեցնելով Billboard Hot 100-ում, դառնալով Ադելի ԱՄՆ-ում չորրորդ «առաջին հորիզոնական» սինգլը և շատ ռեկորդներ է խփել, այդ թվում դառնալով առաջին երգ, որի թվային վաճառքները մի շաբաթվա ընթացքում միլիոնից ավելի են։ 2016 թվականի մարտի դրությամբ, Ադելը վաճառել է մոտ 10 միլիոն ալբոմներ Միացյալ Թագավորությունում։ ԱՄՆ-ում երգչուհին վաճառել է մոտ 24,4 միլիոն ալբոմ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ։ Բացի այդ, Ադելը 37 շաբաթ շարունակ եղել է բրիտանական ալբոմային հիթ-շքերթի բարձրագույն դիրքին։ Դա ռեկորդ է․ ոչ մի երգչուհի այդքան երկար չի զբաղեցրել այդ դիրքը։

Ալբոմներ

Ստուդիական ալբոմներ

Վիդեո ալբոմներ

Ընդլայնված կատարողներ

Սինգլներ

Որպես առաջնորդ երաժիշտ

Singles

As lead artist

Ֆիթ արտիստ

Հիթ-շքերթներում տեղեր զբաղեցրած երգեր

Այլ ելույթները

Տեսահոլովակներ

Նշումներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ադելի սկավառակագրություն by Wikipedia (Historical)



ghbass