Aller au contenu principal

Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար)


Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար)


«Մերկ կինը (Մտորումների մեջ)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատմություն

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող։ Չնայած գեղանկարչական այդ պայմանականությանը, այդ շրջանի գործերը իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես «Մտորումների մեջ» կտավը։

Երիտասարդ կիսամերկ աղջկա կերպարում Արփենիկ Նալբանդյանը հասել է խոհուն տրամադրության, գեղեցկության և երիտասարդության հմայքի տպավորիչ պատկերման։ Իր խնդրի հաջող լուծմանը նպաստել է այն, որ այդ շրջանում արդեն նկարչուհին տիրապետել է կտավի կոմպոզիցիոն կառուցվածքին, մարդկային մարմնի պատկերման պլաստիկ ձևերին, թանձրաներկ գեղանկարչության արտահայտչականությանը։

Նկարագրություն

Հորինվածքային ճիշտ կառուցում ունեցող կտավն առանձնանում է գեղանկարչական ճաշակով, գունային ներդաշնակությամբ և հյութեղությամբ։ Մուգ կանաչ, շագանակագույն, ոսկերանգ օխրա, կարմիր ու վարդագույն գույներով, արտահայտիչ գեղանկարչական ֆակտուրայով, ուժեղ վրձնահարվածների միջոցով կտավը խոսուն է և գեղանկարչորեն արտահայտիչ։

Բացի ակադեմիական խնդիրների կատարումից, նկարչուհին արտահայտել է նաև բնորդի հոգեկան ապրումները։ Դեմքը տեխնիկապես կատարյալ է նկարված, և նրա լուսավորվածությունը առաջացրել է լույսի և ստվերի որոշակի հակադրումներ։ Դեռատի աղջկա նուրբ դիմագծերը, կրծքի ու թևերի կաթնագույնը, զգեստի բաց վարդագույնի մեջ ամփոփված սպիտակությունը, անփույթ վրձնահարված ֆոնը, գլխի և կրծքի գողտրիկ ձևերը գունային ընդհանուր ներդաշնակություն են ստեղծում։

Անկաշկանդ մի մտորում և բարությամբ լցված մի անբացատրելի ջերմություն կա այս կտավում։

Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Տես նաև

  • Հայաստանի ազգային պատկերասրահ

Գրականություն

  • Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե. Մարտիկյան, խմբագիր` Ե. Կուրդոյան) – Ե., 1948
  • Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Հայաստանի ազգային պատկերասրահ

Text submitted to CC-BY-SA license. Source: Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  2. Աղջիկը լեռներից (նկար)
  3. Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  4. Գյուղացի կին (Ոսկեվազցի պառավը)
  5. Փշատ հավաքողը
  6. Օրվա վերջը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  7. Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  8. Աղբյուրի մոտ (նկար)
  9. Արփենիկ Նալբանդյան
  10. Կարմիր գլխարկով աղջիկը (նկար)
  11. Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)
  12. Սիրո լուսաբաց
  13. Նատյուրմորտ (Արփենիկ Նալբանդյան)
  14. Իմ երեխաները (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  15. Խնձորեսկի երեխաները (նկար)
  16. Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան)
  17. Տատիկի հեքիաթը (նկար)
  18. Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)
  19. Հետաքրքրասերները (նկար)
  20. Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան)