Aller au contenu principal

Խնձորեսկի երեխաները (նկար)


Խնձորեսկի երեխաները (նկար)


«Խնձորեսկի երեխաները», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Կտավն ունի 68 սմ բարձրություն, 67.5 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն

Արփենիկ Նալբանդյանը «Խնձորեսկի երեխաները» կտավը ստեղծել է 1962 թվականին։ Կոմպոզիցիան առանձնանում է իր պարզությամբ և անմիջականությամբ։ Նկարի գլխավոր կերպարները ժպտադեմ, կենսախինդ ու բարեհամբույր երեք աղջիկների ֆիգուրներ են, որոնց նկարչուհին հմտորեն տեղադրել է Խնձորեսկի սարն ի վեր բարձրացող տների աստիճանաձև ֆոնի վրա։ Նկարը ողողված է լույսով, գույները հնչեղ են, թափանցիկ, մաքուր, որոնց ընդգծված հակադրությունները ավելի են կենդանացնում նկարը։ Վրձնահարվածները հստակ են ու համարձակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)
  • «Խնձորեսկի երեխաները» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Խնձորեսկի երեխաները (նկար) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Խնձորեսկ
  2. Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  3. Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  4. Արփենիկ Նալբանդյան
  5. Իմ երեխաները (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  6. Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար)
  7. Աղջիկը լեռներից (նկար)
  8. Աղբյուրի մոտ (նկար)
  9. Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  10. Կարմիր գլխարկով աղջիկը (նկար)
  11. Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)
  12. Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  13. Օրվա վերջը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  14. Հետաքրքրասերները (նկար)
  15. Տատիկի հեքիաթը (նկար)
  16. Նատյուրմորտ (Արփենիկ Նալբանդյան)
  17. Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)
  18. Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան)
  19. Գյուղացի կին (Ոսկեվազցի պառավը)
  20. Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան)


INVESTIGATION