Aller au contenu principal

Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան)


«Վարդան Աճեմյան», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը։ Նկարի գտնվելու վայրը հայտնի չէ։

Նկարագրություն

Արփենիկ Նալբանդյանին շարունակ հետաքրքրել է նատուրան։ Ակտիվ ստեղծագործող լինելու հանգամանքը էական դեր է խաղացել Նալբանդյանի արվեստի ձևավորման գործում, որի մասին վկայում են նրա կոմպոզիցիոն կտավները՝ Հայոց բնաշխարհի տեսարանները, կենդանի շնչով ստեղծված դիմանկարները։ Արփենիկ Նալբանդյանը ուներ դիմանկարչի բնական ու ժառանգական ձիրք (նրա ավագ եղբայրը` նկարիչ Դմիտրի Նալբանդյանն էլ մեծ հակում ուներ դիմանկարի ժանրի հանդեպ)։

Նալբանդյանը «Վարդան Աճեմյանի դիմանկարը» ստեղծել է 1962 թվականին։ Դիմանկարը ստեղծելիս նկարչուհին մեծ նշանակություն է տվել ֆակտուրային. վրձնի քսվածքը լիովին բացահայտում է արվեստագետի հախուռն բնավորությունն ու թափը։ Վարդան Աճեմյանն ընթերցանությունը թողած, հարցական հայացքով ուղղակի աչքերիդ է նայում և դիտողին հնարավորություն տալիս գրավել իր ուշադրությունը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Արփենիկ Նալբանդյան
  2. Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  3. Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  4. Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  5. Նատյուրմորտ (Արփենիկ Նալբանդյան)
  6. Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան)
  7. Օրվա վերջը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  8. Տատիկի հեքիաթը (նկար)
  9. Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  10. Իմ երեխաները (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  11. Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)
  12. Ինքնանկար (Արփենիկ Նալբանդյան)
  13. Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  14. Աղջիկը լեռներից (նկար)
  15. Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար)
  16. Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)
  17. Ինքնանկար հայելու մեջ (Արփենիկ Նալբանդյան)
  18. Աղբյուրի մոտ (նկար)
  19. Կոլտնտեսուհին հանգստի ժամին (Արփենիկ Նալբանդյան)
  20. Էդուարդ Իսաբեկյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)