Aller au contenu principal

Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան)


Սևամորթ կինը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Կտավն ունի 60.8 սմ բարձրություն, 51.3 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Պատմություն

Արփենիկ Նալբանդյանի անցած ստեղծագործական ուղին կարելի է բաժանել երեք շրջանի։ Առաջինը Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողական տարիներն են, որոնք ընթացել են ստեղծագործական լարված գործունեությամբ. երեկոյան ժամերին նկարչուհին նկարել է բնորդների։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Լեոնարդոյի, Վելասկեսի և Դելակրուայի մասին ունեցած ուսանողական վեճերը։ Այս շրջանում Նալբանդյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, աշխատել է դիպլոմային աշխատանքի վրա։

Նկարագրություն

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում գտնվող «Բնորդուհի» («Նեգրուհի») անվամբ կտավը նկարչուհու ուսանողական շրջանի գեղարվեստական ըմբռնումների օրինակներից է։ Այստեղ նկարչուհին ծավալները վերարտադրել է ոչ միայն վառ երփնագրով, այլև լոկալ գունաբծերի մեջ երանգների հարուստ գամմա է ստեղծել՝ կերպավորման տարբեր ձևերով բացահայտելով բնորդի հոգեկան աշխարհը։

Նկարում պատկերված է աֆրոամերիկացի ջազ երգչուհի Ցելեստին Կոոլը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)
  • «Սևամորթ կինը» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում
  • Կոոլը (Սևամորթ կինը կտավի հերոսուհին) Digital Collections կայքում

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Արփենիկ Նալբանդյան
  2. Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար)
  3. Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  4. Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  5. Աղջիկը լեռներից (նկար)
  6. Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  7. Նատյուրմորտ (Արփենիկ Նալբանդյան)
  8. Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան)
  9. Օրվա վերջը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  10. Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  11. Տատիկի հեքիաթը (նկար)
  12. Իմ երեխաները (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  13. Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)
  14. Ինքնանկար (Արփենիկ Նալբանդյան)
  15. Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում (նկար, Արփենիկ Նալբանդյան)
  16. Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)
  17. Ինքնանկար հայելու մեջ (Արփենիկ Նալբանդյան)
  18. Աղբյուրի մոտ (նկար)
  19. Փշատ հավաքողը
  20. Կոլտնտեսուհին հանգստի ժամին (Արփենիկ Նալբանդյան)


INVESTIGATION